15:26 18 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD484.40
  • GBP628.46
  • EUR571.59
  • RUB6.46
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
118 0 0

ՀՀ ՊՆ–ից հայտնել են, թե որ ստորաբաժանումները կմասնակցեն ամենամյա միջազգային մրցումներին։

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. Հայկական բանակի զինծառայողները մեկնել են Ռուսաստան և Բելառուս, որտեղ կմասնակցեն Միջազգային բանակային խաղերին։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։

Միջազգային մրցումները կանցկացվեն 6-րդ անգամ։ Խաղերը կմեկնարկեն օգոստոսի 23-ին «Բանակ-2020» ֆորումի հետ մեկտեղ և կավարտվեն սեպտեմբերի 5-ին։ Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն նշել էր, որ այս տարի խաղերին 90 պետություն է հրավիրվել, այդ թվում՝ ՆԱՏՕ–ի անդամ–երկրները։ Ակնկալվում է 250 թիմի ժամանում, ընդհանուր առմամբ շուրջ 5 հազար մարդ։

Ինչ վերաբերում է հայկական զորախմբին, Ստեփանյանի խոսքով,  մրցույթին ներգրավված են հատուկ նշանակության ստորաբաժանումներ, ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքեր, ռազմական ոստիկանության ծառայողներ,  սպառազինության և թիկունքի, հրթիռային զորքերի և հրետանու վարչություններ։

Ի՞նչն է մտահոգիչ թուրք-ադրբեջանական զորավարժություններում. ՀՀ ՊՆ մեկնաբանությունը

Ստեփանյանը հավելեց, որ «Բանակ-2020» ֆորումում նախատեսված է ՊՆ և ԶՈւ Գենշտաբի առանձին պատվիրակությունների մասնակցությունը։

Ըստ թեմայի

Շրջանառության մեջ դրված հայտագիրը Հայաստանի պատասխանն է զորավարժություններին. ԱԳ նախարար
Ադրբեջանն իր զորավարժությունների մասին նախապես չի հայտարարել. Բալայան
«Անկասկած, ուժի ցուցադրում է». Քոչարյանը` ադրբեջանա–թուրքական զորավարժությունների մասին
Ադրբեջանի զորավարժությունների թիրախում տեսականորեն կարող է հայտնվել խաղաղ բնակչությունը
թեգերը:
Բելառուս, զինծառայող, ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ), Ռուսաստան, Հայաստան

Գլխավոր թեմաներ