17:36 27 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.27
  • GBP617.36
  • EUR565.05
  • RUB6.28
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
29501

ՀՀ վարչապետը համոզմունք է հայտնել, որ Հայաստանը մեծ հաջողությունների է հասել իշխանության փոխվելուց հետո։ Բայց կորոնավիրուսի համավարակը խոչընդոտեց այդ զարգացմանը։

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի - Sputnik. Կորոնավիրուսի համավարակի հաղթահարումից հետո Հայաստանը կշարունակի ակտիվորեն զարգացնել տնտեսությունը։ Այս մասին BBC–ի Hardtalk հաղորդաշարին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը չի համաձայնել հաղորդավարի այն դիտարկմանը, թե Հայաստանում հեղափոխությունից շատերի սպասումները չեն արդարացել։

«ՀՀ բոլոր քաղաքացիները տեսնում են, որ ապրում են ժողովրդավարական երկրում։ 2019թ–ին մենք ունեցել ենք Եվրոպայում տնտեսական աճի  ամենաբարձր ցուցանիշը։ Մենք մեծ տնտեսական հաջողություններ ենք գրանցել, մեր երկիրը մեծ առաջընթաց է գրանցել  միջազգային վարկանիշներում` ժողովրդավարության, խոսքի ազատության, արդարադատության անկախության, հակակոռուպցիոն ասպարեզում» - նշել է Փաշինյանը։

Նրա խոսքով՝ միջազգային պարբերականներում Հայաստանը 2 տարի շարունակ «տարվա երկիր» էր հայտարարվում` ինչպես ժողովրդավարության, այնպես էլ տնտեսության բնագավառներում։

ՀՀ վարչապետը չի հերքել, որ կորոնավիրուսի համաշխարհային համավարակը խոչընդոտել է Հայաստանի առաջընթացը, բայց վստահեցրել է, որ ՀՀ իշխանությունները շարունակում են երկրի տնտեսական զարգացմանը նպաստող  քայլեր ձեռնարկել:

Ըստ թեմայի

Փաշինյանը մանևրում է` չցանկանալով նեղացնել ո՛չ «Լիդիանին», ո՛չ ջերմուկցիներին. Սուրենյանց
Հայաստանում շինհրապարակ նշանակում է աղբանոց. Փաշինյանը դժգոհեց բիզնեսի որակից
Փաշինյանը կարևորել է Ֆիրդուսի թաղամասի հուշարձանային շենքերի պահպանումը
Հայաստանը կորոնավիրուսի առումով շանս ունի աշնանն ամենալավ վիճակն ունենալ. Փաշինյան
թեգերը:
կորոնավիրուս, «Թավշյա հեղափոխություն», Նիկոլ Փաշինյան

Գլխավոր թեմաներ