08:35 29 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.66
  • GBP624.12
  • EUR565.55
  • RUB6.16
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
1253 0 0

Արտակարգ դրության ընթացքում դիմակ դնելու պարտադիր սահմանափակումը մեղմացվեց, բայց մի շարք բացառություններ կան։

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի նոր որոշման համաձայն` այսուհետ դիմակ դնելը պարտադիր չէ անձնական օգտագործման մեքենաներում, գյուղական ու քաղաքային բնակելի վայրերից դուրս՝ բացօթյա հանգստի նպատակով նախատեսված վայրերում, հանգստյան գոտիներում և լողափերում, սարերում, անտառներում և նմանատիպ բացօթյա տարածքներում։

Սակայն խոսքը չի վերաբերում պատմամշակութային վայրեր այցելություններին, ուխտագնացություններին, որպես տնտեսական գործունեություն կազմակերպված՝ անհատական և խմբային արշավներին, էքսկուրսիաներին, քայլարշավներին, ուղևորություններին և նման բնույթի այլ միջոցառումներին մասնակցությանը։

Հիշեցնենք` կորոնավիրուսի համավարակի պատճառով մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն է, որն արդեն մի քանի անգամ երկարաձգվել է։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել և սահմանվել են պարտադիր պահանջներ։

Մայիսի 18–ից հասարակական տրանսպորտի ուղևորներն ու վարորդները պետք է անպայման պաշտպանիչ դիմակով ու ձեռնոցով լինեն։

Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը նույնպես պարտադիր է։ Դիմակ կարող են չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները (վերջինները պետք է իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ)։

Օգոստոսի 12–ն կառավարությունը որոշեց արտակարգ դրության ռեժիմը երկարացնել մինչև սեպտեմբերի 11–ը։

Ըստ թեմայի

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 276 -ով և հասել 41 299-ի
Վարակը հարմարվելու հատկություն ունի. Թորոսյանը` սահմանափակումների մեղմացման մասին
Տիգրան Խաչատրյանի նկատմամբ տուգանքի արձանագրություն է կազմվել
թեգերը:
Արտակարգ դրություն, դիմակ, Հայաստան

Գլխավոր թեմաներ