14:53 18 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD484.40
  • GBP628.46
  • EUR571.59
  • RUB6.46
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
193 0 0

Sputnik Արմենիայի խմբագրությունն այսօր բաց նամակ է ստացել «Հայաստանյան հաշվառմամբ ավտոմեքենաների տերերի բազմազգ միության» անունից։ Նամակագիրները ՀՀ վարչապետից խնդրում են լուծել իրենց խնդիրը` հիշեցնելով, որ հարկեր են վճարում ՀՀ բյուջե։

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի — Sputnik. Հայկական համարանիշներով ավտոմեքենաների ռուսաստանցի սեփականատերերը բաց նամակով դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին` խնդրելով լուծել ՌԴ–ում հայկական ավտոմեքենաների օգտագործման կանոնների խստացման արդյունքում առաջացած խնդիրը։

Ինչպես հայտնի է, Հայաստանը մինչև 2020 թվականն օգտվում էր ներկրած մեքենաների ազգային մաքսատուրքերի ժամանակավոր պահպանման իրավունքից։ Այդ տուրքերը զգալիորեն ավելի ցածր էին, քան ԵԱՏՄ–ում գործող դրույքաչափերը, այդ պատճառով էլ Ռուսաստանի ու Ղազախստանի քաղաքացիները մեծ թվով մեքենաներ էին գնում Հայաստանից։ Միության երկրներից մեկում մաքսազերծված ապրանքը կարող է անարգել շրջանառվել մնացած բոլոր երկրներում։ Ավտոմոբիլային «բումն» իր գագաթնակետին հասավ 2018-2020 թվականներին։ Որոշ տվյալների համաձայն՝ այդ ընթացքում Հայաստանից մոտ 300 հազար մեքենա է արտահանվել Ռուսաստան։ Հենց այդ մեքենաների սեփականատերերն էլ այժմ հայտնվել են փակուղում։

Եվ ահա, Sputnik Արմենիայի խմբագրությունն այսօր  բաց նամակ է ստացել «Հայաստանյան հաշվառմամբ ավտոմեքենաների տերերի բազմազգ միության» անունից։

Նամակի հեղինակները նշում են, որ հավատալով ԵԱՏՄ սկզբունքների, որի տարածքում մարդիկ, կապիտալն ու ապրանքները կարող են ազատ տեղաշարժվել, իրենք եկել են Հայաստան, գնել են մաքսազերծված ավտոմեքենա, որպեսզի դրանով կարողանան վերադառնալ Ռուսաստան ու այն շահագործել նաև իրենց հայրենիքում։ Ընդ որում, նրանք չեն թաքցնում, որ հենց Հայաստանից են գնել ավտոմեքենան, քանի որ մինչև 2020թ–ը Հայաստանում ավելի ցածր մաքսատուրքեր էին գործում, քան ԵԱՏՄ այլ երկրներում ու հատկապես ՌԴ–ում։

«Այսինքն` մենք կարող էինք մեզ թույլ տալ նվազագույն գնով գնել լավ պահպանված ավտոմեքենաները` բերված հիմնականում Ճապոնիայից կամ ԱՄՆ–ից։ Մեր շարքերում մեծ է բազմազավակ ընտանիքներ ունեցողների, առողջական խնդիրներով, սահմանափակ կարողություններով անձանց թիվը, ովքեր ռուսաստանյան ավտոշուկայում ուղղակի չէին կարող իրենց գրպանին հարմար ավտոմեքենա գտնել»,– ասված է ՀՀ վարչապետին ուղղված բաց նամակում։

Նամակի հեղինակները վստահեցնում են, որ Հայաստան գալուց առաջ ՌԴ ճանապարհային ոստիկանությունից ճշտել են իրենց իրավունքները։ Այստեղ նրանց վստահեցրել են, որ կարող են հանգիստ շահագործել հայաստանյան համարանիշներով ավտոմեքենաները ՌԴ–ի տարածքում։

Ղազախստանում լուծում են գտել Հայաստանից տարած մեքենաների գրանցման համար

«Բայց հիմա, ՃՈ–ը, իր ղեկավարության հրահանգով սկսել է կանգնեցնել հայկական համարանիշներով մեքենաներն, ընդ որում` ամենուրեք` Սիբիրից մինչև Սև ծով ու Դաղստանից մինչև Մոսկվա։ Հանկարծ պարզվեց, որ Հայաստանում գնված ավտոմեքենաները պետք է մաքսազերծվեն։ Հակառակ դեպքում ավտոմեքենան առգրավում են ու ժամանակի ընթացքում դնում աճուրդի»,– ասված է նամակում։

Իսկ թե ինչու են ռուսաստանցի ավտովարորդներն իրենց խնդրի լուծման հարցով հենց ՀՀ վարչապետին դիմում, նամակի հեղինակները դա բացատրում են այն հանգամանքով, որ իրենց գնումներով ժամանակին ՀՀ բյուջեի համար միլիոնների եկամուտ են ապահովել, այժմ էլ շարունակում են ՀՀ–ին հարկեր վճարել։ Ավտովարորդները նշում են, որ այսքանից հետո ուզում են վարել իրենց գնած մեքենաները, բայց հնարավորություն չունեն ռուսաստանյան մաքսային արժեքներով վճարելու, որոնք, նրանց բնորոշմամբ, մի քանի անգամ գերազանցում են ավտոմեքենայի իրական արժեքը։

«Խնդրում ենք հրապարակային ներկայացնել Հայաստանի դիրքորոշումը ԵԱՏՄ անդամ մյուս երկրներին ու լուծել մեզ` հայաստանյան հարկատուների համար ստեղծված անելանելի իրավիճակը։ Սպասում ենք ձեր պատասխանին»,– ՀՀ վարչապետին են դիմում հայկական ավտոմեքենաների ռուսաստանցի սեփականատերերը։

Հիշեցնենք` մինչ 2018 թվականի հունվարը, այսինքն՝ ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքի ուժի մեջ մտնելը, ԵԱՏՄ կազմում Հայաստանի ներառվելու մասին պայմանագրի համաձայն, հանրապետություն բերված ու այստեղ մաքսազերծված մեքենաները ներքին օգտագործման ապրանք էին համարվում։ ԵԱՏՄ անդամ այլ երկրների համար այդ տրանսպորտային միջոցները արտասահմանյան ապրանք էին։ Դրանք կարող էին Հայաստանի տարածքից դուրս բերել միայն ժամանակավորապես, այն էլ՝ Հայաստանում մշտապես բնակվողները։ Ռուսաստանի ավտոտեսչություն այժմ այդ նորմին է հղում անում։

«Մեկ կանգառ, մեկ պատուհան». Հյուսիսային մաքսատանը կարվեն անհրաժեշտ բոլոր գործարքները

Սակայն Մաքսային օրենսգրքի ուժի մեջ մտնելուն պես հավասարության նշան դրվեց «արտասահմանյան ապրանքների» ու ԵԱՏՄ ներքին ապրանքների միջև։ Ըստ օրենսգրքի՝ ԵԱՏՄ ցանկացած երկիր ներկված տրանսպորտային միջոցը, որը մաքսազերծվել է այդ երկրում գործող արտոնյալ ռեժիմով (Հայաստան) ու հետո ԵԱՏՄ երկրորդ երկիր է տարվել (Ռուսաստան), չի հայտարարագրվում, եթե այն նախատեսված է անձնական օգտագործման համար։

Ըստ թեմայի

«Կարգո» բեռնային համալիրի մաքսային գոտում մոտ 3 կգ թմրանյութ է հայտնաբերվել
Ո՞ւր են «հոսել» մաքսատան փողերը. Մինասյանը նոր մեղադրանք ներկայացրեց Փաշինյանին և կնոջը
Ղազախստանը չի շարունակի Հայաստանի «ավտոբիզնեսը». Մարգարյանը` ԵԱՏՄ արտոնության մասին
թեգերը:
մաքսատուրք, Եվրասիական Տնտեսական Միություն (ԵԱՏՄ), նամակ, ավտոմեքենա, Նիկոլ Փաշինյան, Ռուսաստան, Հայաստան

Գլխավոր թեմաներ