00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Սերգեյ Լավրով
Ռուսաստանն ու Հայաստանը հետ դեռ դաշնակիցներ են․Լավրով
17:09
10 ր
Վահան Հովհաննիսյան
Քրեականի պետը ոտքը դրեց գլխին, ձեռքերը ոլորեց, որպեսզի հագուստը վրայից հանեն․Հովհաննիսյան
17:35
2 ր
Ժաննա Վարդանյան
Երկու կողմերն են հակված են լարվածության թուլացման․Վարդանյան
17:40
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դատարանը «Թիմ» ՍՊԸ–ին արգելել է Beeline–ի բաժնետոմսերի ձեռքբերման գործարք կնքել

© Sputnik / Владимир ТрефиловЛоготип Beeline
Логотип Beeline - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Թիմ» ընկերությունից հրաժարվեցին մեկնաբանել դատարանի որոշման մասին այս հայտարարությունը` Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան ասելով, որ դատական նիստի վերաբերյալ որևէ տեղեկություն չունեն։

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի — Sputnik. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը մասնակի բավարարել է «Յուքոմ» փակ բաժնետիրական ընկերության հայցը` արգելելով «ԹԻՄ» ՍՊԸ–ին «Վեոն Արմենիա» ՓԲԸ–ի բաժնետոմսերի ձեռքբերման գործարք կնքել ու գրանցման ներկայացնել գործարքից ծագող իրավունքները: Տեղեկությունը հայտնում են «Յուքոմի» գրասենյակից։

Логотип бренда Beeline над входом в офис продаж и обслуживания на улице Амиряна - Sputnik Արմենիա
Ովքե՞ր են կանգնած Beeline-ը գնել ցանկացող Novatel ընկերության հետևում. մանրամասներ

«Յուքոմ» ՓԲԸ-ն հայցադիմում էր ներկայացրել դատարան` ընդդեմ «ԹԻՄ» ՍՊԸ–ի այն հիմքով, որ «ԹԻՄ» ընկերությունը «Վեոն Արմենիայի»  բաժնետոմսերի ձեռքբերման բանակցային գործընթացում օգտագործել է «Յուքոմ» ՓԲԸ –ին պատկանող գաղտնի տեղեկատվությունը, ինչն ընկերության համոզմամբ, հանդիսանում է անբարեխիղճ մրցակցություն։ Հետևաբար, «Յուքոմը» դատարանից պահանջել է նաև պարտավորեցնել «ԹԻՄ» ՍՊԸ–ին դադարեցնել անբարեխիղճ մրցակցությունը:

«Հաշվի առնելով գործի առանձնահատկությունները՝ «Յուքոմը» ձեռնպահ է մնում հետագա տեղեկատվության տրամադրումից, սակայն գործի հետագա փուլերում, ըստ անհրաժեշտության, հավելյալ պարզաբանումներ կներկայացվեն հանրությանը»,– ասված է «Յուքոմ» ընկերության տարածած հաղորդագրության մեջ։

Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան «ԹԻՄ» ընկերությունից հրաժարվեցին մեկնաբանել դատարանի որոշման մասին այս հայտարարությունը` ասելով, որ դատական նիստի վերաբերյալ որևէ տեղեկություն չունեն։

Ucom-ը բացահայտել է Beeline-ի գնման գաղտնիքները. ի՞նչ են պայմանավորվել Եսայանները

Հունիսի 8-ին Beeline ապրանքանիշի սեփականատեր Veon Armenia ընկերության կենտրոնական գրասենյակը տեղեկություն էր տարածել, որ Ucom ընկերության նախկին մենեջերներ Հայկ և Ալեքսանդր Եսայան եղբայրները բանակցություններ են վարում Veon Armenia ընկերությունը (Հայաստանում ներկայացված է Beeline ապրանքանիշով) գնելու համար։

Beeline-ը գնած Եսայան եղբայրները գործարքի դիմաց վճարելու գումար չունեն. ինչ են առաջարկում

Մի քանի ամիս առաջ Եսայան եղբայրները լքեցին Ucom–ը, հիմնադրեցին «Թիմ» ընկերությունն ու հայտ ներկայացրին Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով՝ Veon Armenia-ն գնելու հարցով:

Ավելի ուշ «Յուքոմ» ընկերությունը հայտարարեց, որ Veon Armenia–ի գնման գործարքում Եսայան եղբայրներն օգտագործել են «Յուքոմում» աշխատելու ընթացքում ձեռք բերած տեղեկությունները, ինչի իրավունքը չունեին։

Թե ինչ տեղեկությունների մասին է խոսքը, ընկերությունը չի մեկնաբանում` նշելով, որ դրանք գաղտնի տեղեկություններ են։

Լրահոս
0