12:46 29 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.66
  • GBP624.12
  • EUR565.55
  • RUB6.16
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
625 0 0

Հայաստան մուտք գործելուց հետո 14-օրյա ինքնամեկուսացման պահանջը շարունակում է ուժի մեջ մնալ։ Կան նաև այլ պահանջներ։

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի — Sputnik. ՀՀ Զբոսաշրջության կոմիտեն տեղեկացրել է, թե օդային ճանապարհով Հայաստան եկողների համար ինչ ընթացակարգեր են գործելու։

Օգոստոսի 12-ին կառավարությունը որոշեց Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունը երկարացնել ևս մեկ ամսով։ Սակայն արտակարգ դրության ռեժիմում մեղմացումներ են եղել, որոնցից մեկն էլ օտարերկրացիների առջև ՀՀ օդային սահմանը բացելն է։

«Օդային ուղիներով ՀՀ տարածք մուտք գործելուց հետո անհապաղ կատարվում է բժշկական զննություն վարակի առկայության կամ վարակի ախտանիշների բացահայտման նպատակով։ Զննություն անցնելուց հետո ՀՀ մուտք գործող անձը ենթակա է ինքնամեկուսացման 14-օրյա ժամկետով, եթե ախտանիշներով պայմանավորված վերջինիս նկատմամբ չի կիրառվում հոսպիտալացում կամ այլ սահմանափակող միջոցառում»,–նշված է կոմիտեի Facebook սոցցանցում տեղադրված հաղորդագրության մեջ։

Բացի այդ, ինքնամեկուսացման մեջ գտնվող անձը կարող է ինքնակամ, վճարովի հիմունքներով անցնել կորոնավիրուսի ախտորոշման ՊՇՌ հետազոտություն: Ընդ որում, մեկուսացման ընթացքում ՊՇՌ թեստավորման համար անհրաժեշտ նմուշառումը պետք է իրականացվի բացառապես անձի ինքնամեկուսացման վայրում համապատասխան լաբորատորիաների մասնագետների այցի միջոցով։ ՊՇՌ հետազոտության բացասական պատասխանի դեպքում անձը դուրս է գալիս ինքնամեկուսացումից:

ՊՇՌ հետազոտությունը իրականացվում է գրեթե բոլոր մասնավոր բժշկական կենտրոններում։

Արտակարգ դրություն. ինչն է թույլատրվում օգոստոսի 13-ից

Հիշեցնենք` կորոնավիրուսի համավարակի պատճառով մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն է, որն արդեն մի քանի անգամ երկարաձգվել է։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել և սահմանվել են պարտադիր պահանջներ։

 

Ըստ թեմայի

Արցախում ևս արտակարգ դրությունը երկարաձգվեց մեկ ամսով. ինչ փոփոխություններ են արվել
Փողոցային գործողությունները կակտիվանա՞ն. Հովսեփյանը` արտակարգ դրության մեղմացումների մասին
Երգիչները կերգեն, սահմանները կբացվեն. պարետը ներկայացրեց արտակարգ դրության նոր պայմանները
թեգերը:
ուղևոր, «Զվարթնոց» օդանավակայան, Արտակարգ դրություն, կարանտին, կորոնավիրուս, չվերթ, թռիչք

Գլխավոր թեմաներ