17:19 25 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.27
  • GBP617.36
  • EUR565.05
  • RUB6.28
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
62701

«Ժողովուրդ» թերթը գրում է, որ «օրենքով գողերի» աղմկահարույց ձերբակալությունից հետո պարզվել է` խոսքը բոլորովին էլ մեծ գումարների մասին չէ։

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. «Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել Ալեքսանդր Մակարյանի՝ «Գող Ալոյի» և Երևանի ավագանու ՀՀԿ թեկնածու, «Տիզ» մականունով Արթուր Սեդրակյանի ձերբակալություններից:

«Օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` խոսքն ընդամենը 900 դոլար գումարի մասին է, որը ստանալու համար էլ խառնվել են «օրենքով գողն» ու քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակիցը»,-գրում է թերթը։

Հիշեցնենք` ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական հաղորդագրության համաձայն` քննությամբ պարզվել է, որ քաղաքացին իրեն պարտք մնացած գումարը քրեակատարողական հիմնարկում պահվող անձից վերադարձնելու հարցը լուծելու համար դիմել է «օրենքով գողի»։  Նա էլ հրահանգել է իր կողմից ղեկավարվող՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին, տվյալ քրեակատարողական հիմնարկի, այսպես կոչված, «զոն նայողի» հետ միասին լուծել այդ հարցը: Վերջինս էլ, օգտվելով տվյալ ՔԿՀ-ում իր քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակից, ձեռնամուխ է եղել «օրենքով գողի» հրահանգի կատարմանը` ներգրավելով իր կողմից ղեկավարվող՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակիցներին և այդ նպատակով ձեռնարկելով գործուն միջոցներ:

«Օրենքով գող» Շաքրո Մոլոդոյը Ասատրյանին ծեծելու համար ստորացրել է Կոբա Կրասնոդարսկուն

Ստեղծված քննչական խմբի կողմից 2020թ. օգոստոսի 13-ին ոստիկանության ծառայողների հետ համատեղ խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել և ձերբակալվել են «օրենքով գողի» քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և նրա կողմից ղեկավարվող խմբավորման մասնակիցը:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Ինչու են բերման ենթարկել «օրենքով գող» Արսեն Երևանսկուն

Ըստ թեմայի

«Օրենքով գողերի» գործերով կզբաղվեն մասնագիտացած դատախազները
Հայազգի «օրենքով գող» Արթուր Մոլոդոյը կկանգնի դատարանի առաջ
Երևանում մահացել է «օրենքով գող» Կրասնոդարցի Ռաֆոն
թեգերը:
փող, օրենքով գող, Հայաստան

Գլխավոր թեմաներ