00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ալեքսանդր Լուկաշենկոն զրուցել է Վլադիմիր Պուտինի հետ

© Sputnik / Алексей Дружинин / Անցնել մեդիապահոցЗаседание Высшего Государственного Совета Союзного государства России и Белоруссии
Заседание Высшего Государственного Совета Союзного государства России и Белоруссии - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բելառուսի գործող նախագահը համոզված է, որ իր երկրի դեմ ագրեսիա է ծավալվում։ Նա կապ է հաստատել Ռուսաստանի նախագահի հետ։

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի - Sputnik. Բելառուսի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Ինչպես հաղորդում է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը, նախագահները քննարկել են երկրի ներսում և նրա շուրջը ծավալված իրադրությունը։

Ավելի ուշ Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնեց, որ Լուկաշենկոն Պուտինին պատմել է նախագահական ընտրություններից հետո ստեղծված իրավիճակի մասին: Զրուցակիցները պայմանավորվել են շարունակել պարբերական շփումները, նրանք հաստատել են դաշնակցային հարաբերություններն ամրապնդելու պատրաստակամությունը:

Կարևորվել է այն հանգամանքը, որ Բելառուսում առկա խնդիրները չօգտագործվեն Մոսկվա-Մինսկ համագործակոցությանը վնաս պատճառելու համար։

«Ամենակարևորն այն է, որ այդ խնդիրներից չօգտվեն ապակառուցողական ուժերը, որոնք ձգտում են վնաս հասցնել երկու երկրների փոխշահավետ համագործակցությանը Դաշնակցային պետության շրջանակում»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Լուկաշենկոն Մինսկում կայացած խորհրդակցության ժամանակ խոսել էր երկրի ներսում հասարակական-քաղաքական իրավիճակի և իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ կապ հաստատելու անհրաժեշտության մասին:

Оппозиционный кандидат в президенты Беларуси Светлана Тихановская и представитель предвыборного штаба Виктора Бабарико Мария Колесникова на пресс-конференции по итогам президентских выборов в Беларуси (10 августа 2020). Минск - Sputnik Արմենիա
Տիխանովսկայան կոչով դիմել է Բելառուսի իշխանությանը․ նոր տեսաուղերձ

«Մեզ պետք չէ մխիթարել խաղաղ ակցիաներով ու ցույցերով։ Մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում խորքում։ Մենք կարդացել ենք գունավոր հեղափոխությունների մեթոդաբանությունները», - ասել էր Լուկաշենկոն։ Նա նշել էր, որ Բելառուսի դեմ ագրեսիա է ծավալվում ինչ–որ սցենարի համաձայն։ «Պետք է կապվել Պուտինի՝ Ռուսաստանի նախագահի հետ, որպեսզի հիմա կարողանամ զրուցել նրա հետ։ Քանի որ սա արդեն սպառնալիք է ոչ միայն Բելառուսի համար»,-ասել էր Լուկաշենկոն։

Մինսկում ուժայինները ծեծի են ենթարկել ՀՀ քաղաքացու

Հիշեցնենք` Բելառուսում արդեն յոթերորդ օրն է` չեն դադարում բողոքի ակցիաները։ Ցուցարարները համարում են, որ ընտրությունների արդյունքները կեղծվել են։ Ոստիկանության կոշտ գործողությունները վրդովմունքի ավելի մեծ ալիք են առաջացրել։

Պաշտոնական տվյալների համաձայն՝ օգոստոսի 9-ի ընտրություններում հաղթել է գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, նրա օգտին է քվեարկել 80,1 տոկոսը, հիմնական մրցակից Սվետլանա Տիխանովսկայայի օգտին՝ 10,12 տոկոսը: Տիխանովսկայան այժմ Լիտվայում է:

Մինսկում աղջիկները գրկախառնվում են ցույցին միացած ՕՄՕՆ–ի ներկայացուցիչների հետ. տեսանյութ

Լրահոս
0