08:10 12 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.10
  • GBP737.78
  • EUR635.08
  • RUB7.06
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
126 0 0

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը հանձնարարել է շուտափույթ ուսումնասիրել և վերանայել վարձակալության պայմանագրի համապատասխան դրույթները։

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի - Sputnik. Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը Դիլիջան ազգային պարկի Պարզ լիճ կատարած շրջայցի ժամանակ անթույլատրելի է համարել բնության հուշարձանի շահագործման դիմաց սահմանված նման ցածր տարեկան վարձավճարը։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում գրել է նախարարի մամուլի խոսնակ Դավիթ Գրիգորյանը։

«Պարզ լճի շրջակայքում վարձակալությամբ տրամադրված տարածքների տարեկան վճարները պետք է վերանայվեն։ Դրանք անհամաչափ են և չեն համապատասխանում բնության հատուկ պահպանվող տարածքի վարձակալության իրական արժեքին։ Առկա իրավիճակն անընդունելի է»,–ասել է նախարարը։

Պետրոսյանը հանձնարարել է շուտափույթ ուսումնասիրել և վերանայել վարձակալության պայմանագրի համապատասխան դրույթները։

Բացի այդ, նախարարն առանձնահատուկ ընդգծել է տնտեսվարողի կողմից՝ այցելուների համար նախատեսված օբյեկտներում սեպտիկ հորերի և կոյուղաջրերի մաքրման կայանների տեղադրման անհրաժեշտությունը։

Արի զբոսնենք Հայաստանով. ինչեր են թաքնված Հովքի անանուն լճի հատակում

«Որևէ տնտեսվարող, որն իրավունք է ստացել վարձակալությամբ օգտագործել բնության հատուկ պահպանվող՝անգամ մեկ քառակուսի մետր տարածք, իրավունք չունի աղտոտել այն։ Ընդհակառակը` պարտավոր է անել ամեն բան՝ բնության վրա մարդածին ճնշումը բացառելու համար»,–շեշտել է նախարարը։

Իշխանությունը լռում է, ակտիվիստը` գոռում. ինչու է Ամուլսարի թեման նորից թարմացել

Շրջայցի ընթացքում Պետրոսյանը ծանոթացել է լճի էկոհամակարգային խնդիրներին, Դիլիջան ազգային պարկի ղեկավարությանը հանձնարարել ամենժամյա ուշադրության կենտրոնում պահել Հայաստանի բնության յուրօրինակ հուշարձանի պահպանությունը։

Պարզվել է Կարմիր կատարից ձգվող խողովակի առեղծվածը. ո՞վ է ջուր գողացել խառնարանային լճից

Ըստ թեմայի

127 տոննա ձկան ապօրինի արդյունահանում. ԱԱԾ–ն տարիներով մշակված հանցավոր սխեմա է բացահայտել
Ինչի մասին են երազում Ադրբեջանի սահմանից հեռու գտնվող տավուշյան գյուղերի բնակիչները
Արի զբոսնենք Հայաստանով. Հորբատեղ` բնական գեյզեր, թոնրի լավաշ, պանիր և խենթացնող բնություն
թեգերը:
Պարզ լիճ, Ռոմանոս Պետրոսյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ