22:28 19 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.26
  • GBP629.67
  • EUR574.98
  • RUB6.46
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1478)
73 0 0

Կոտայքում գտնվող դիահերձարանի շենքն ունի երկու առանձին մուտք, երկու առանձին բազմախցիկային սառնարանային համակարգ։

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ հիմնանորոգվել և շահագործման է հանձնվել միջազգային չափանիշներին համապատասխան հատուկ վտանգավոր վարակների ժամանակ դիահերձումները կազմակերպելու համար նախատեսված` Հայաստանում առաջին դիահերձարանը:

«ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» Կոտայքի մարզային բաժնի դիահերձարանի շենքն այժմ հագեցված է ժամանակակից սարքավորումներով։ Այն բաղկացած է երկու առանձին դիասրահից` համապատասխանաբար երեք և մեկ սեկցիոն սեղաններով։ Դրանցից մեկը նախատեսված է հատուկ վտանգավոր վարակներից, այդ թվում` կորոնավիրուսից մահացածների դիահերձման համար»,–նշված է հաղորդագրության մեջ։

Դիասրահներն ունեն առանձնացված մուտքեր, իրար հետ կապ չունեցող օդափոխման համակարգեր, իսկ ինֆեկցիոն սրահը հագեցած է բարձր ուղղորդված ճնշման տակ գործող օդամղիչ և օդահեռացման համակարգով, հատուկ ինֆեկցիոն դիասեղանով և բարձրորակ ֆիլտրներով։

Դիահերձարանի շենքը դիակների ընդունման համար ունի երկու առանձին մուտք, էլեկտրական ամբարձիչներով երկու առանձին բազմախցիկային սառնարանային համակարգ` վարակիչ և ոչ վարակիչ հիվանդություններից մահացած անձանց դիակների պահման նպատակով։ Այն ունի նաև առանձին մուտք քաղաքացիների և անձնակազմի համար։

Նշենք, որ բժշկական անձնակազմի աշխատասենյակները մեկուսացված են դիահերձարանից։ Դիակների ճանաչումը կազմակերպվում է հատուկ համակարգի միջոցով՝ տեսախցիկների և հեռավար կապի օգնությամբ։

Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով 824 մահվան դեպք է գրանցվել:

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1478)

Ըստ թեմայի

Կորոնավիրուսի ժամանակ կյանք կա և նույնիսկ`ավելի լավ. Հայաստանում սկսել են ավելի լա՞վ ապրել
Մահվան նոր դեպքեր ՀՀ–ում. կորոնավիրուսի զոհ դարձածներից ամենաերիտասարդը 45-ամյա տղամարդ է
Կորոնավիրուսը մուտացիայի է ենթարկվե՞լ. բժիշկները նոր մանրէահիմք են հայտնաբերել
թեգերը:
դիահերձարան, կորոնավիրուս, Հայաստան

Գլխավոր թեմաներ