23:16 19 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.26
  • GBP629.67
  • EUR574.98
  • RUB6.46
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
126511

Արթուր Մեսչյանը պարգևատրվում է աշխատանքային և ծառայողական պարտականությունները բարեխիղճ ու բարձր որակով կատարելու համար։

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի — Sputnik. Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Երևանի արդեն նախկին գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանին պաշտոնը լքելուց առաջ մեկ միլիոն ութ հարյուր հազար դրամ պարգևավճար է տվել։ Այս որոշման մասին նախագիծը տեղադրված է քաղաքապետարանի պաշտոնական կայքում։

«Ղեկավարվելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և հաշվի առնելով Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի կողմից աշխատանքային և ծառայողական պարտականությունների բարեխիղճ ու բարձր որակով կատարելու հանգամանքը՝ խրախուսել դրամական պարգևատրմամբ 1,800,000 (մեկ միլիոն ութ հարյուր հազար) դրամի չափով՝ Երևան քաղաքի 2020թ. բյուջեով նախատեսված պարգևատրման ֆոնդի հաշվին»,–ասված է հրամանագրում:

Կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դրվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետի վրա:

Հիշեցնենք, որ օգոստոսի 13-ին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանին պաշտոնից ազատելու որոշում է կայացրել։ Նա աշխատանքից ազատվելու էր օգոստոսի 17–ին։Մեսչյանի հրաժարականի դիմումի մասին Մարությանը հայտարարել էրօգոստոսի 4-ին կայացած մամուլի ասուլիսում`հիշեցնելով, որ Մեսչյանն ի սկզբանե ասել էր, որ գալիս է 2 տարով։

Բժիշկներն իրենց պարգևավճարների մի մասը փոխանցում են ոստիկանության համակարգի գործընկերներին

Երգիչ, երգահան, ճարտարապետ Արթուր Մեսչյանը քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ Երևանի գլխավոր ճարտարապետ էր նշանակվել 2018թ–ի հոկտեմբերի 23-ին։

Մեսչյանը Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնում նախկինում աշխատել էր նաև 1996թ–ին` մեկ տարի տևողությամբ։ 1997-ին նա պաշտոնից հրաժարվելու դիմում էր ներկայացրել։

Ըստ թեմայի

Ինչո՞ւ են 1․8 մլն դրամով պարգևատրվել Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաները․ պարզաբանում
ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը պարգևատրել է վետերաններին
«Կորոնավիրուսն էլ կանցնի...». պարգևատրումներ նախագահականում. լուսանկարներ
թեգերը:
պարգևատրում, պարգևավճար, Հայկ Մարության, Երևանի քաղաքապետարան, Արթուր Մեսչյան

Գլխավոր թեմաներ