22:06 27 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.16
  • GBP711.59
  • EUR628.06
  • RUB6.89
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
149 0 0

Ռեկտորի վարչական բողոքը բավարարվել է, ԲՈԿ նախագահի հրամաններն էլ անվավեր են ճանաչվել։

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի - Sputnik. Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) նորընտիր ռեկտոր Դիանա Գալոյանի գիտական կոչման շուրջ զարգացումները շարունակվում են։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ ԿԳՄՍ ներկայացրած վարչական բողոքների քննությունն ավարտված է։

Նախարարության տեղեկացմամբ՝ Դիանա Գալոյանը նախարարություն էր ներկայացրել վարչական բողոքներ Բարձրագույն որակավորման կոմիտեի (ԲՈԿ) նախագահի հուլիսի 9-ի և 17-ի որոշումների վերաբերյալ։ Հիշեցնենք՝ ԲՈԿ-ը որոշում էր կայացրել անվավեր ճանաչել նրա` տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճանը:

«Հարուցված վարչական վարույթի շրջանակում ուսումնասիրվել են բողոքների մանրամասները, ինչպես նաև իրականացված գործողությունների իրավաչափությունն ու համապատասխանությունը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի կարգավորումներին: Բողոքների և դրանց քննարկման համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքների համակողմանի վերլուծության արդյունքում բողոքները բավարարվել են»,- տեղեկացնում է նախարարությունը։

Փաստորեն, ԲՈԿ նախագահի՝ հուլիսի 9-ի հրամանով Դիանա Գալոյանին տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան շնորհելու մասով անվավեր ճանաչելու վերաբերյալ հարուցված վարույթը ճանաչվել է ամբողջությամբ ոչ իրավաչափ։ Առոչինչ է ճանաչվել նաև ԲՈԿ նախագահ մյուս հրամանը, որով Գալոյանի գիտական կոչումն անվավեր էր ճանաչվում։ Այսպիսով, Դիանա Գալոյանը պահպանում է տնտեսագիտության դոկտորի գիտական կոչումը։ Ստացվում է, որ այլևս հակասություն չկա բուհի ռեկտորի պաշտոնը զբաղեցնելու համար։ Ընդգծենք՝ ռեկտոր դառնալու համար դոկտորի գիտական աստիճանը պարտադիր պայման է:

Հիշեցնենք՝ 2020-ի հուլիսի 17-ին ՀՊՏՀ ռեկտոր էր ընտրվել Դիանա Գալոյանը, սակայն նույն օրն առավոտյան Բարձրագույն որակավորման կոմիտեն (ԲՈԿ) որոշում էր կայացրել անվավեր ճանաչել նրա` տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճանը: Հարցն այն է, որ, ըստ ԲՈԿ–ի, Գալոյանի դոկտորական ատենախոսության մեջ առկա են թարգմանաբար օգտագործված հատվածներ, արտագրություններ։

Չնայած զրկեցին դոկտորի գիտական աստիճանից, բայց Դիանա Գալոյանն ընտրվեց ՀՊՏՀ ռեկտոր

Միաժամանակ ԲՈԿ–ի կայացրած վարչական ակտը կարող էր բողոքարկվել, ինչն էլ արել է Գալոյանը։

Նշենք, որ Դիանա Գալոյանը 2019թ. մայիսի 13-ին նշանակվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր: 2019թ. օգոստոսի 22-ին նշանակվել է ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար։

Ըստ թեմայի

Դրական միավոր ստացած, բայց դուրս մնացած դիմորդներին ԿԳՄՍ-ն հնարավորություն է տալիս
Ոսկեդարի և միջնադարյան հայ գրականությունը ներառված է ծրագրում. պարզաբանում է ԿԳՄՍ–ն
«Պատուհանը փակում էին, երդիկից էինք մտնում». ԿԳՄՍ նախարարը պնդում է՝ իրազեկումը պատշաճ էր
թեգերը:
ռեկտոր, Դիանա Գալոյան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան (ՀՊՏՀ)

Գլխավոր թեմաներ