ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի - Sputnik. Կասեցվել է «Վիլիչ Հաուզ» ՍՊԸ-ի տոմատի մածուկի արտադրությունը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։
Արագածոտնի մարզային կենտրոնի տեսուչների՝ «Վիլիչ Հաուզ» ՍՊԸ-ում իրականացված դիտարկման արդյունքում պարզվել է, որ «Տոմատի մածուկ» արտադրատեսակն արտադրվում է Հայաստանի օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ, բացակայում են պիտակներն ու մակնշումը։
«Մածուկից վերցված նմուշների լաբորատոր փորձաքննությամբ հայտնաբերել է, որ դրանք չեն համապատասխանում սահմանված պահանջներին»,–նշված է հաղորդագրության մեջ:
Սուպեր լաբորատորիա. հայկական գինու և կոնյակի նկատմամբ վստահությունն էլ ավելի կբարձրանա
«Վիլիչ Հաուզ» ՍՊԸ-ին տրվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար: Սահմանված ժամկետում որոշման չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը կառաջացնի վարչական պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:
Թունավորված մեղուների առեղծվածը. ինչպես է գյուղացին ունքը շինելու տեղ աչքը հանում