21:02 30 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD493.60
  • GBP639.46
  • EUR576.08
  • RUB6.24
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
28510

ՀՀ երրորդ նախագահը վստահեցնում է, որ Ապրիլյան պատերազմի ժամանակ պաշտպանությանն առնչվող բոլոր ժամկետներն ամբողջովին պահպանվել են։

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. Ապրիլյան ռազմական գործողությունները սկսվելու պահին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ինքնաթիռում է գտնվել` ԱՄՆ–ից Երևան վերադառնալիս. Հայաստանի պաշտպանական օպերացիայի պլանն արդեն գործի էր դրվել։ Պաշտոնաթողությունից հետո կազմակերպված առաջին ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը` անդրադառնալով շրջանառվող լուրերին, թե պատերազմի սկզբում գործողությունների դիմելու հրամանն ուշացել է։

«Ես գտնվում էի ինքնաթիռում, սակայն ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ինձ զեկուցեց, որ արդեն գործողության մեջ է դրված Հայաստանի պաշտպանական օպերացիայի պլանը։ Դրանից բացի, ի՞նչ հրամանի մասին կարող էր խոսք լիներ»,–ասաց նա։

Սարգսյանի խոսքով` Ապրիլյան պատերազմի ժամանակ պաշտպանությանն առնչվող բոլոր ժամկետներն ամբողջովին պահպանվել են` միջոցառումների պլանն ընթացել է ճիշտ հունով` սկսած այն պահից, երբ դրանք գործողության մեջ են դրվել։

Եթե քառօրյա պատերազմը երկար տևեր, Հայաստանը կճանաչեր ԼՂՀ անկախությունը. Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահը նշեց` ռազմական գործողությունների սկիզբն անակնկալ է եղել։ Բացի այդ, ԶՈւ–ում պաշտպանությունն իրականացնելիս բազմաթիվ խնդիրներ կան. բոլոր դիրքերում ամեն օր բավարար թվով զինվորներ ունենալ չենք կարող, քանի որ պաշտպանության հատվածները մեծ են։

«Ուղղակի ամոթ է». Սերժ Սարգսյանն անդրադարձավ տարածքներ հանձնելու մասին լուրերին

Ըստ թեմայի

Ինչո՞վ են տարբերվում տավուշյան մարտերը ապրիլյանից. պարզաբանում է ՀՀ երրորդ նախագահը
Այսօր պատերազմի վտանգը չափազանց մեծ է. ՀՀ երրորդ նախագահ
Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ ՀՀ–ն հասավ նվազագույնին. Սարգսյանը` Խաչատուրովի մասին
թեգերը:
Ապրիլյան քառօրյա պատերազմ, Սերժ Սարգսյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ