05:47 26 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD494.01
  • GBP646.41
  • EUR585.25
  • RUB6.47
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
38110

Համաժողովը տեղի կունենա նաև Հայաստանում` Գյումրու տարածքում, որտեղ տեղակայված է ռուսական ռազմաբազան։

Ալեքսանդր Խրոլենկո

«Բանակ-2020» միջազգային ռազմատեխնիկական համաժողովը COVID-19 կորոնավիրուսի համավարակի ու գլոբալ ռազմաքաղաքական մրրկայնության սահմանափակումների պայմաններում տարվա առաջին խոշոր ցուցահանդեսը կդառնա համաշխարհային պաշտպանական արդյունաբերության համար (հուլիսին «Ֆարնբորո-2020» ավիասալոնն անցկացվել է վիրտուալ ռեժիմով):

«Բանակ-2020» համաժողովին, որը տեղի կունենա օգոստոսի 23-29-ը Ռուսաստանի մի քանի շրջաններում և Հայաստանի տարածքում, 1500-ից ավելի ընկերություններ կներկայացնեն սպառազինության և տեխնիկայի ավելի քան 28 հազար նմուշներ:

72 պետություն հաստատել են, որ կմասնակցեն համաժողովին։ Նրանց թվում են Հայաստանը, Բելառուսը, Բրազիլիան, Վիետնամը, Իրանը, Ղազախստանը, Լիբանանը, Ռուանդան, Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունն ու Հարավային Օսեթիան, որոնք կներկայացնեն բարձրաստիճան պատվիրակությունները։ Ազգային ցուցադրություններ կունենան հինգ երկիր՝ Բելառուսը, Բրազիլիան, Հնդկաստանը, Ղազախստանը, Պակիստանը:

«Բանակ-2020» համաժողովի բացման արարողությունը նախատեսված է օգոստոսի 23-ին «Պատրիոտ» ցուցահանդեսային կենտրոնում, 24-26-ը մասնագետների աշխատանքի օրերն են, իսկ օգոստոսի 27-29 ցուցադրությունը բաց կլինի բոլոր ցանկացողների համար։

Ցուցադրության հիմնական հարթակ կդառնան մերձմոսկովյան «Պատրիոտ» զբոսայգին, «Կուբինկա» օդանավակայանը, «Ալաբինո» և «Աշուլուկ» զորավարժարանները, սակայն սպառազինության և ռազմական տեխնիկայի ցուցադրությունները կծավալվեն նաև Ռուսաստանի բոլոր ռազմական շրջաններում և Հյուսիսային նավատորմում: Միայն Հարավային ռազմական օկրուգում «Բանակ-2020» համաժողովը կընդգրկի Ստավրոպոլի երկրամասը, Վլադիկավկազը, Վոլգոգրադը, Կասպիյսկը, Աստրախանը, Ադիգեան, Ինգուշիան, Կաբարդինո-Բալկարիան, Կարաչաևո-Չերկեսիան, Չեչնիան:

Համաժողովը տեղի կունենա նաև Հայաստանում` Գյումրու տարածքում, որտեղ տեղակայված է ռուսական ռազմաբազան։

Նախորդ տարվա համեմատ ստատիկ ցուցադրության ընդհանուր մակերեսն ավելացել է 60 հազար քմ-ով և կկազմի ավելի քան 320 հազար քմ: Ընդհանուր առմամբ կլինի 47 հարթակ (ներառյալ զորավարժարաններն ու օդակայանները)՝ Սանկտ Պետերբուրգից Վլադիվոստոկ և Սևերոմորսկից մինչև Սևաստոպոլ: Տարբեր երկրների պաշտպանական ձեռնարկությունների համար սա բարձր տեխնոլոգիական արտադրանքի արտադրության և մատակարարման ընդլայնման պատրաստակամություն ցուցաբերելու հնարավորություն է:

Համաժողովի գիտագործնական ծրագիրը ներառում է ավելի քանի 170 միջոցառում, մասնակիցները կքննարկեն պաշտպանունակության, պաշտպանական արդյունաբերության համալիրի ռազմատեխնիկական ու արտադրական ներուժի զարգացման, միջազգային ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հեռանկարները:

Բելառուսի և Ղազախստանի ցուցադրությունները

Եթե «Բանակ-2019» համաժողովին մերձավոր արտասահմանը ներկայացնում էին ներկայացնում Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Ղազախստանի ցուցատախտակները, ապա այս տարի իրենց արտադրանքը կցուցադրեն միայն Բելառուսի և Ղազախստանի ռազմաարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները։

Հատուկ ուշադրություն են դարձրել սանիտարահամաճարակաբանական վերահսկողության միջոցներին, «Բանակ-2020»-ի տարածքը հայտարարված է COVID-19 կորոնավիրուսից ազատ տարածք, և այնուամենայնիվ աշխարհում տիրող համաճարակաբանական իրավիճակը բարդացրել է ցուցահանդեսի նախապատրաստական աշխատանքները, նվազեցրել օտարերկրյա պետությունների ակտիվությունը։

Հիշեցնեմ, որ անցյալ տարի համաժողովին մասնակցում էին 120 երկիր, և կար տասը ազգային ցուցադրություն (Ադրբեջան, Հայաստան, Բելառուս, Հնդկաստան, Ղազախստան, Չինաստան, Պակիստան, Թուրքիա, Թայլանդ, ՀԱՀ)։

Բելառուսի Հանրապետությունը կներկայացնի ազգային ռազմաարդյունաբերության ավանդական հավաքածուն՝ էլեկտրոնիկա, օպտիկա, անօդաչու թռչող սարքեր։ Մոսկովյան հարթակը հանրապետությունում հեռանկարային է համարվում բիզնեսի ընդլայնման համար, և նույնիսկ այս օգոստոսի ներքաղաքական ցնցումները չեն նվազեցնի մասնակիցների ակտիվությունը, որոնց միավորում է «Բելսպեցվնեշտեխնիկա» ընկերության հարթակը։

Եթե «Բանակ-2019» համաժողովին մասնակցում էին 15 ձեռնարկություն, ապա այս տարի մոտ 20 բելառուսական ընկերություններ կներկայացնեն ռազմական նշանակության արտադրանքի ավելի քան 200 օրինակներ, ներառյալ՝ 122 մմ-անոց «Շկվալ» ՀԿՌՀ մարտական մեքենայի մանրակերտը և Ռ-443Օ արբանյակային կապի վերջնակետային կայանը, ՀՄԿՏ-490101-010 մարդատար ավտոմոբիլը, ռադիոալիքային տիրույթի բարձր հաճախականության դիապազոնի «Վոլար» շարժական համալիրի մանրակերտը:

Բելառուսի Հանրապետությունն ամեն տարի 1,5 միլիարդ դոլարի սպառազինություն և ռազմական տեխնիկա է արտահանում և այդ գումարի մեծ մասը ստանում է ՌԴ մատակարարումներից։ Ղազախստանի Հանրապետությունը ամեն հաջորդ «Բանակ» համաժողովին ավելացնում է ակտիվությունը և ամրապնդում ռուսաստանյան գործընկերների հետ ազգային ռազմաարդյունաբերության համագործակցությունը։

Նախորդ տարի Ղազախստանի պաշտպանական համալիրը ներկայացնում էին տարբեր մասնագիտացումների ավելի քան 10 ձեռնարկություններ։ «Բանակ-2019» համաժողովի պրոֆեսիոնալների և հյուրերի հետաքրքրությանն արժանացավ հատկապես «Սեմեյ ինժինիրինգ» գործարանի ցուցադրությունը, այցելուների թվում էր նաև ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։

«Բանակ-2020» համաժողովում Ղազախստանը կներկայացնեն «Սեմիպալատինի մեքենաշինական գործարանի» մոդիֆիկացված թրթուր-քարշակիչը, «Կիրովի անվան գործարանի» պաշտպանված նոութբուքերն ու պլանշետները, «Սեմեյ ինժինիրինգ» ձեռնարկության զրահատեխնիկայի հիմնանորոգման և արդիականացման ծառայությունները:

«Ղազախստան ինժինիրինգ» ընկերության դուստր ձեռնարկությունը՝ «Տինիիս» գործարանը, կներկայացնի ավիացիոն բաղադրիչների բնաչափ նմուշները, ուժային կառույցների համար նախատեսված անհատական պաշտպանության միջոցները։ Նշենք, որ «Տինիսը» Ղազախստանի միակ ձեռնարկությունն է, որն ավիացիոն բաղադրիչներ է մատակարարում Ռուսաստան։

«Բանակ» համաժողովը մերձավոր և հեռավոր արտերկրի մասնագետներին թույլ է տալիս ավելի ճշգրիտ գնահատել սպառազինության, ռազմական տեխնիկայի և կրկնակի նշանակության արտադրանքի մշակման, արտադրության և իրացման ժամանակակից միտումները: Ինչպես նաև հաջողությամբ խթանել համատեղ ծրագրերը։

Ռուսական հավաքածուն

ՌԴ պաշտպանության նախարարությունը կներկայացնի սպառազինության, ռազմական և հատուկ տեխնիկայի ավելի քանի 370 միավոր սերիական օրինակ։

Այդ թվում՝ նմանը չունեցող Տ-14 հիմնական մարտական տանկը և Տ-15 հետևակի ծանր մարտական մեքենան՝ կառուցված «Արմատա» հարթակի հիման վրա, տանկերի աջակցման նոր մարտական մեքենան (БМПТ), «Թայֆուն-ՎԴՎ» մակնիշի ավտոմեքենայի հիման վրա մշակված «Դրոկ» ինքնագնաց ականանետը, միջին հեռահարության «Բուկ-Մ3» ՀՕՊ համալիրը, «Բումերանգ Կ-16» զրահամեքենան՝ Կ-17 հետևակի մարտական մեքենայի մարտական մոդուլով, «Դերիվացիա-ՀՕՊ» 2С38 ինքնագնաց զենիթային հրետանային համալիրը, 152 մմ-անոց «Կոալիցիա-ՍՎ» 2С35 հրետանային համալիրը, արդիականացված Տ-90Մ և Տ-80ԲՎՄ տանկերը։

Բացի այդ, համաժողովի հյուրերն ու մասնակիցները կկարողանան ծանոթանալ «Տանկպրոմի քայլուղի» ցուցահանդեսին, որը նվիրված է ռուսական տանկաշինության 100-ամյակին․ «Պատրիոտ» զբոսայգում առաջին անգամ լայն հանրությանը կներկայացնեն 22 տանկ և զրահամեքենա։

«Պատրիոտի» տաղավարներում և բաց հարթակներում, ինչպես նաև դրա տարածաշրջանային մասնաճյուղերում կցուցադրվեն ռուսական պաշտպանական արդյունաբերության սպառազինության հայտնի սերիական և բոլորովին նոր նմուշները։ Դրանք բոլորը հնարավոր կլինի տեսնել միաժամանակ։

Ռուսաստանի առաջատար «Միացյալ նավաշինարարական կորպորացիա», «Միացյալ ավիաշինական կորպորացիա», «Ռոստեխ», «մարտավարական հրթիռային սպառազինություն», «Կալաշնիկով», «Ալմազ–Անթեյ» ընկերությունների տաղավարներում հնարավոր կլինի ծանոթանալ սպառազինության, ռազմական և հատուկ տեխնիկայի հետաքրքիր նմուշներին և հեռանկարային մշակումներին:

Օտարերկրյա գործընկերների արդյունավետ աշխատանքի համար ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները: Գիտագործնական ծրագրում կներգրավվեն 49 կոնֆերանս-սրահներ և բանակցային սենյակներ՝ հագեցած հզոր մուլտիմեդիա սարքավորումներով և կապի միջոցներով: Տեխնիկական միջոցները թույլ կտան ընդլայնել համաժողովի մասնակիցների աշխարհագրությունը և հեռուստակապի ռեժիմով միանալ մոլորակի հեռավոր անկյուններին:

Վառ առանձնահատկություններ

«Բանակ-2020»-ը խոստումնալից է լինելու` բաց հարթակում ավիացիոն տեխնիկայի ավելի քան 70 բնաչափ օրինակների ցուցադրություն, ցուցադրական թռիչքներ, Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակին նվիրված միջոցառումներ։

Հանդիսատեսին սպասում է բարձրագույն օդաչուական «Տուսսկիե վիտյազի», «Ստրիժի», «Բերկուտի» խմբերի ավանդական և միշտ ապշեցուցիչ ավիաշոուն։ Ժամանակակից պատմության մեջ առաջին անգամ «Ստրիժի» խումբը կներկայացնի խմբակային պիլոտաժի հնարքների համալիր՝ 9 օդանավով։

Ռազմական տեխնիկայի հայտարարված օրինակների թվում է «Վիտյազ–Դ» ստորջրյա ապարատը, որը սուզվել էր մինչև Մարիանյան իջվածքի հատակը։ Նման սարքավորումներն անփոխարինելի են գիտական և ռազմական ոլորտներում։

Առաջին անգամ (օգոստոսի 26-ին) տեղի կունենա թևավոր հրթիռների և ԱԹՍ-ների դեմ պայքարի միջոցների մարտական հնարավորությունների դինամիկ ցուցադրում ՝ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ավելի քան 20 միավոր ավիատեխնիկայի ներգրավմամբ:

«Պատրիոտ» զբոսայգու ցուցահանդեսային կենտրոնի տարածքում կբացվի հակաօդային և հակահրթիռային պաշտպանության զորքերի, ինչպես նաև անօդաչու ավիացիայի կառավարման ցուցադրությունը: Կներկայացվեն С-400 «Տրիումֆ» համակարգի արձակման կայանքը, «Պոդլյոտ» ռադիոտեղորոշիչ կայանը, «Պանցիր- Ս1» զենիթահրթիռային-հրանոթային համալիրի մարտական մեքենան, «Ռեյս» Տու-143 անօդաչու հետախույզ ինքնաթիռը, «Պչելա» հեռահար կառավարվող թռչող սարքը:

Բացի այդ, ավիացիոն արդյունաբերության Մի-25Մ, Մի-25Պ, Մի-171Շ և Կա-226 ուղղաթիռներ:

«Բանակ» համաժողովը ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում իր տեսակի մեջ միակն է աշխարհում։ Նորագույն ռազմական տեխնիկայի նմուշների առումով հսկայական թափը համալրվում է դեմոնստրատիվ ցուցադրություններով մարտական կիրառման բոլոր երեք միջավայրերում՝ «Ալաբինո» զորավարժարանում, Կոմսոմոլսկի լճում և «Կուբինկա» օդանավակայանում:

Արտասահմանյան մասնագիտացված լրատվամիջոցների ուշադրությունն օրինաչափ է, հատկապես՝ ամերիկյան The National Interest–ի դեպքում։

Իսկ ամեն ինչ սկսվեց 2015թ․-ին հինգ երկրներից՝ Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Պակիստան, Մալայզիա։ 2017թ․-ին ավելացան Չինաստանը, ՀԱՀ-ը և Սլովակիան, որը փոխարինեց Մալայզիային։ 2018-ին ավելացավ Թուրքիան։ 2019թ-ին՝ Ադրբեջանն ու Թաիլանդը։ 2016թ-ին արդեն մասնակցում էին 58 ձեռնարկություն և հոլդինգ, 2017թ․-ին՝ 78, 2018թ․-ին՝ 84 ձեռնարկություն, իսկ 2019-ի համաժողովում իրենց արտադրանքն էին ներկայացնում հարյուր արտասահմանյան ընկերություններ։

Ըստ թեմայի

Ինչ տեղի կունենա ջերմամիջուկային ռումբի հետ, եթե F-35-ի պոչի մասը թռիչքի սկզբում պոկվի
Տեղում դոփելով․ ամերիկյան Patriot ՀՕՊ համալիրների հերթական ձախողումը
Մարտական համակարգերի «մարդասպանը». ՌԴ-ում 10 կմ հեռահարության թնդանոթներ են ստեղծել
թեգերը:
համաժողով, Բանակ, Հայաստան

Գլխավոր թեմաներ