06:37 24 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.44
  • GBP708.34
  • EUR631.10
  • RUB6.95
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
88 0 0

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հերթական նիստում քննարկվել է բարձրագույն դատական ատյանների միավորման հարցը։

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. Գերագույն դատարան ստեղծելու հարցը կներառվի Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արդարադատության նախարարության մամուլի ծառայությունը։

«Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը հերթական նիստում քննարկել է բարձրագույն դատական ատյանների միավորման հարցը՝ մասնավորապես Գերագույն դատարանի ստեղծման երկու հայեցակարգերը՝ մշակված Արդարադատության նախարարության և Հանձնաժողովի իրավաբան գիտնականների ու հասարակական կազմակերպության նախագահի  կողմից»,–նշված է հաղորդագրության մեջ:

Հանձնաժողովում նախապես շրջանառված հայեցակարգերի ընդհանուր դրույթները ներկայացրել են ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, իրավաբան-գիտնականներ Արմեն Մազմանյանը, Լևոն Գևորգյանը, Արսեն Թավադյանն ու «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Կարեն Զադոյանը։ 

Ինչու Շաթիրյանին որպես ՍԴ դատավորի թեկնածու որոշեցին առաջադրել միայն հիմա. «Ժողովուրդ»

Հարցերից առաջինը, որին կողմ է քվեարկել նիստին մասնակցող 15 անդամներից յոթը, վերաբերել է սահմանադրական արդարադատության համակարգը գործող մոդելի շրջանակում զարգացնելուն, իսկ երկրորդը՝ սահմանադրական վերահսկողությունը ապակենտրոնացնելուն և բարձրագույն դատական ատյանները միավորելուն։Նախարարության և իրավաբան գիտնականների ու ՀԿ ներկայացուցչի այս մոտեցմանը կողմ է քվեարկել Հանձնաժողովի անդամներից ութը։

Ամփոփելով նիստը՝ որոշվել է Գերագույն դատարան ստեղծելու հայեցակարգը ներառել առաջիկայում հանրային քննարկման ներկայացվող Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում։

Հիշեցնենք`ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 12-ին որոշում է ստորագրել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի անհատական կազմը և աշխատակարգը հաստատելու մասին:

Այն ակտիվորեն աշխատում է ստեղծել բարեփոխումների հայեցակարգեր։ Սպասվում է, որ արդեն 2021 թվականին Հայաստանում տեղի կունենա Սահմանադրական  փոփոխությունների հանրաքվե։

Ըստ թեմայի

ՍԴ դատավորի թեկնածուի հետ հանդիպմանը «Իմ քայլի» պատգամավորների կեսն է մասնակցել
Կառավարությունը ՍԴ դատավորի նոր թեկնածու է գտել. «Ժողովուրդ»
Ինչու Վահրամ Ավետիսյանը հրաժարվեց ՍԴ դատավոր դառնալուց. «Ժողովուրդը» մանրամասնում է
Ինչու Շաթիրյանին որպես ՍԴ դատավորի թեկնածու որոշեցին առաջադրել միայն հիմա. «Ժողովուրդ»
թեգերը:
Հայաստան, հանրաքվե, Սահմանադրական դատարան, Բարձրագույն դատական խորհուրդ (ԲԴԽ), Ռուստամ Բադասյան

Գլխավոր թեմաներ