00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Տավուշում լարված է
«Սահմանը զինվորը գծել ա արյան գնով, ի՞նչն եք հետ տալիս»․ կիրանցին՝ ՆԳ նախարարին
17:16
1 ր
Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանը Հայաստանը վերածելու է անկլավի․ Գառնիկ Դանիելյան
17:18
4 ր
Սուրեն Սուրենյանց
Միակողմանի զիջումներից բացի Ադրբեջանի ձեռքը տվեցին նաև պատերազմի բարաթ․ Սուրեն Սուրենյանց
17:22
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դպրոցները պատրա՞ստ են նոր կանոններին. անպատասխան հարցեր կան

© Sputnik / Aram NersesyanЕдиный экзамен по английскому языку в старшей школе № 29 им. Андраника Маргаряна (2 июля 2020). Еревaн
Единый экзамен по английскому языку в старшей школе № 29 им. Андраника Маргаряна (2 июля 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ուսումնական տարվան ընդառաջ հրապարակվել է ուղեցույց, որով սահմանվում է դպրոցներում դասապրոցեսի կազմակերպումը։ Այնտեղ, սակայն, կան կանոններ, որոնք ոչ թե լուծում են առաջարկում, այլ հարցեր առաջացնում։

ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի — Sputnik. Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանի համար անհասկանալի է, թե ով է ստուգելու` դպրոցներում պահպանվո՞ւմ են արդյոք այն նորմերը, որոնք սահմանել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։ Մխիթարյանը նման կարծիք հայտնեց Sputnik Արմենիայի հետ զրույցում, անդրադառնալով օգոստոսի 21-ին հրապարակված ուղեցույցին։

Единый экзамен по английскому языку в старшей школе № 29 им. Андраника Маргаряна (2 июля 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Դասղեկները հավելավճար կստանա՞ն. քննարկվել է դպրոցների ֆինանսավորման նոր կարգը

Նշենք` ուղեցույցով սահմանվում է, որ դպրոցները կաշխատեն 6-օրյա աշխատանքային գրաֆիկով։ Յուրաքանչյուր դասարանում աշակերտների թիվը չի կարող 20-ից ավել լինել, իսկ դրանից ավել աշակերտ ունեցող դասարանները պետք է կիսվեն, և դասերն անցկացնեն դահլիճներում, միջանցքներում և բացօթյա տարածքներում: Բացի այդ, դասամիջոցների ընթացքում սովորողները չպետք է լքեն դասասենյակը։ Ինչ վերաբերում է ուսուցիչներին, ապա բարձր ռիսկային խմբի ուսուցիչները կարող են չներկայանալ աշխատանքի։

«Հարց է առաջանում, թե ինչպես է ստուգվելու և ով է արձանագրելու խախտումները։ Հետաքրքիր է նաև` խախտումներն արձանագրելու դեպքում ի՞նչ է հետևելու դրան։ Այս հարցերը կարծես դեռ բաց են մնացել»,–ասաց Մխիթարյանը։

ՄԻՊ–ը հարցադրումներ է ուղարկել ԿԳՄՍՆ դպրոցներում աշակերտների դիմակ դնելու առնչությամբ

Նրա կարծիքով` մի շարք դպրոցներում կարող են խնդիրներ առաջանալ դասարանների կիսվելու պահանջի առնչությամբ։ Հարցն այն է, որ ոչ բոլոր դպրոցների շենքային պայմաններն են դա թույլ տալիս։ Կրթության փորձագետը նշում է` գաղտնիք չէ, որ Երևանի կենտրոնի մի շարք դպրոցներ ծանրաբեռնված են, և արդեն իսկ երկրորդ հերթ է սահմանված։

Президент Армен Саркисян встретился с представителями интеллигенции (19 августа 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Դպրոցական դասագիրք, մեթոդ փոխելն այդքան հեշտ բան չէ. Արմեն Սարգսյան

Այս դեպքում, ըստ նրա, հարց է առաջանում`երրորդ հերթ կկարողանա՞ն կազմակերպել կամ նման ցուցում կա՞ արդյոք։

Բացի այդ, նախարարությունն առաջարկում է անհրաժեշտության դեպքում դասերը կազմակերպել նաև միջանցքներում, սակայն Մխիթարյանը հիշեցնում է, որ ոչ բոլոր դպրոցներն են ամբողջությամբ ապահովված ջեռուցման համակարգով։ Մասնավորապես, գյուղական դպրոցներում, օրինակ, ձմռանը դժվարությամբ են ջեռուցում նունիսկ դասասենյակները, միջանցքներն ինչպե՞ս են ջեռուցելու։

Մխիթարյանի խոսքով` ուղեցույցը կազմելիս դպրոցների պայմանները հաշվի չեն առնվել։ Այս դեպքում, ըստ նրա, ճիշտ կլինի, որ յուրաքանչյուրն իր համար կանոններ մշակի և հայտարարի իր հնարավորությունների մասին։ Գուցե այդ ժամանակ աշակերտներին դպրոցների միջև վերաբաշխելու հարց առաջանա, որպեսզի որևէ աշակերտ դուրս չմնա դասապրոցեսից։

«Փոքր չէ այն դասարանների թիվը, որտեղ աշակերտները 20-ից ավել են, այսինքն` ուսուցչի աշխատանքը կրկնակի է լինելու։ Այս դեպքում ճիշտ կլինի վերանայել ուսուցիչների վարձատրությունը, քանի որ նրանց ծանրաբեռնվածությունն էապես մեծանալու է»,–ասաց Մխիթարյանը։

Ինչ վերաբերում է ուսուցչական կազմին, ապա Մխիթարյանը նկատեց` կան դպրոցներ, որտեղ ավագ տարիքի ուսուցիչները շատ են. այս դեպքում արդյո՞ք նոր ուսուցիչներ պետք է ընդգրկեն դասապրոցեսում։ Կրթության փորձագետն ասում է` սրանք հարցեր են, որոնց պատասխանները դեռ չկան։ Այնուամենայնիվ, ըստ նրա, եղած պայմաններով հանդերձ, կրթության կազմակերպումն այսպես ավելի լավ է, քան «հեռավար» ուսուցումը։

Հիշեցնենք, որ այս տարի դպրոցներում դասերը սեպտեմբերի 1-ի փոխարեն կսկսվեն սեպտեմբերի 15-ին։

Դպրոցները նախ պետք է բացվեն 1-4-րդ դասարանցիների համար. Խաչատրյանը տարբերակ է առաջարկում

Լրահոս
0