00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես 17–ամյա հղի հայուհին փրկվեց 90-ականների ջարդերից, կամ մի գորգի պատմություն

© Sputnik / Aram NersesyanЖитель села Овк Тавушской области Надя Мамиконян
Житель села Овк Тавушской области Надя Мамиконян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Դավիդյանների ընտանիքն արդեն 30 տարի ապրում է Հայաստանի Հովք գյուղում։ Երկու որդի ունեն, բայց թոռներ չունեն։ Եվ սա նրանց տան երկրորդ դժբախտությունն է։

Ժաննա Պողոսյան, Sputnik Արմենիա

Դավիդյան-Մամիկոնյան զույգի համեստ տան գլխավոր սենյակի պատը զարդարում է յուրաքանչյուր խորհրդային մարդու սիրելի առարկան՝ եղջերուներով գորգը։ Արդեն բավականին մաշված, տեղ-տեղ՝ ամբողջովին գունաթափ գորգը շարունակում է մնալ այս հյուրասենյակի և համատեղության կարգով՝ ննջարանի կահավորանքի գլխավոր մասը։

Дворик одного из домов в селе Овк Тавушской области - Sputnik Արմենիա
Ինչի մասին են երազում Ադրբեջանի սահմանից հեռու գտնվող տավուշյան գյուղերի բնակիչները

Հին գորգը ոչ միայն ընտանեկան մասունք է, այլև այս ընտանիքի փրկության խորհրդանիշը:

Նադյա Մամիկոնյանը 16 տարեկան էր, երբ նրան ամուսնացրին հարևանի տղայի՝ Ռոմիկ Դավիդյանի հետ։ Հազիվ դպրոցն ավարտած աղջիկը դարձավ կին և տնտեսուհի։ 17 տարեկանում հղիացավ։ Հենց այդ տարի էլ սկսվեց Արցախյան պատերազմը։

Նադյան ու Ռոմիկն ապրում էին մեծամասամբ հայաբնակ Մարտինաշեն գյուղում` Կիրովաբադ (այժմ՝ Գյանջա) քաղաքից ոչ հեռու։

Ազգամիջյան հակամարտությունն օրեցօր ավելի ու ավելի էր խորանում, և հայերը սկսեցին լքել իրենց տներն ու ցրվել աշխարհով մեկ։

Թուրքերը տղային նետել են կամրջից, բայց նա փրկվել է. հայ Մաուգլիի անհավանական պատմությունը

«Գյուղն օր օրի դատարկվում էր, ավելի ու ավելի շատ ընտանիքներ էին փախչում իրենց տներից։ Իմ սկեսրայրը նույնպես սկսեց իրերը հավաքել, բայց սկեսուրս սկսեց համոզել նրան, որ մի քիչ համբերի։ Ես ուր որ է՝ պիտի ծննդաբերեի, և նա չէր ուզում, որ երեխան անհասկանալի պայմաններում ծնվի»,-պատմում է տիկին Նադյան։

© Sputnik / Aram NersesyanՆադյա Մամիկոնյանը
Ինչպես 17–ամյա հղի հայուհին փրկվեց 90-ականների ջարդերից, կամ մի գորգի պատմություն  - Sputnik Արմենիա
Նադյա Մամիկոնյանը

Ռոմիկի հայրը ականջ չդրեց կնոջ խնդրանքներին, հեռատեսորեն հավաքեց իրերը։ Գյուղում արդեն սկսվում էին ջարդերը։ Հայերի տների վրա քարեր էին նետում, բայց հարձակվում էին ոչ թե տեղացի, այլ եկվոր ադրբեջանցիները։

Դավիդյանների ընտանիքին ապաստան տվեցին հենց ադրբեջանցի հարևանները։

«Մեր հարևանները շատ բարի ու ազնիվ մարդիկ էին։ Սկեսրայրիս զգուշացրին, որ գիշերը հարձակում է լինելու գյուղում մնացած հայերի վրա։ Մենք արդեն չէինք հասցնի մեկնել, և նրանք մեզ ապաստան տվեցին իրենց տանը, չնայած դա նրանց համար էլ վտանգավոր էր։ Մի քանի օր ապրեցինք նրանց մոտ, բայց երեխան դեռ չէր ծնվում»,-պատմում է Նադյան։

Երկու ընտանիքները՝ հայ ու ադրբեջանցի, անհամբեր սպասում էին երեխայի ծնվելուն, բայց վերջինս չէր շտապում լույս աշխարհ գալ, հավանաբար զգալով, թե ինչ սոսկալի ժամանակներ են եկել։ Վախենալով ոչ միայն իրենց, այլ նաև սիրելի հարևանների կյանքի համար, Դավիդյանները որոշեցին փախչել, չսպասելով Նադյայի ծննդաբերությանը։

Ашот Гаспарян, житель села Овк Тавушской области - Sputnik Արմենիա
Ադրբեջանցիների մեջ ապրած միակ հայը. տավուշցի Աշոտ Գասպարյանի պատմությունը

Տան կահ-կարասին արդեն չէին հասցնի տանել։ Կարողացան վերցնել միայն եղջերուներով գորգը։

«Ճանապարհն ահավոր էր։ Հիշում եմ, որ ամենաշատը քաղցրավենիք էի ուզում։ Անընդհատ քաղցրի կարիք էի զգում, բայց անգամ ուտելիք չունեինք, ուր մնաց` շոկոլադ»,-պատմում է Նադյան։

Փոքրիկն արդեն Հայաստանում ծնվեց։ Ոչ լավագույն, բայց համենայն դեպս՝ շատ ավելի հանգիստ պայմաններում։ Ընտանիքը սկզբում ապաստան գտավ Ապարանում, ապա Իջևանում, իսկ հետո արդեն՝ Հովք գյուղում, որտեղ էլ մինչ օրս բնակվում են։

© Sputnik / Aram NersesyanՌոմիկ Դավիդյանի մայրը
Ինչպես 17–ամյա հղի հայուհին փրկվեց 90-ականների ջարդերից, կամ մի գորգի պատմություն  - Sputnik Արմենիա
Ռոմիկ Դավիդյանի մայրը

«Ամեն ինչ զրոյից ենք սկսել։ Այս տունը լրիվ դատարկ էր, կիսաքանդ։ Տեղավորվելու առաջին քայլը գորգը հյուրասենյակի պատին կախելն էր։ Հետո հին կահույք գնեցինք։ Վերջերս ես մի տուն էլ սարքեցի մեր տան կողքին՝ որդուս ընտանիքի համար»,-հպարտորեն պատմում է Ռոմիկը։

© Sputnik / Aram NersesyanՌոմիկ Դավիդյանը
Ինչպես 17–ամյա հղի հայուհին փրկվեց 90-ականների ջարդերից, կամ մի գորգի պատմություն  - Sputnik Արմենիա
Ռոմիկ Դավիդյանը

Կորոնավիրուսի հոգեբանական հետևանքները, կամ 24 ժամ սկեսուրի հետ նույն բնակարանում

Ավելի ուշ Դավիդյանները ևս մեկ որդի ունեցան։ Հիմա երկուսն էլ ամուսնացած են. մեկը Ռուսաստանում է ապրում, մյուսն առայժմ ծնողների հետ է, բայց պատրաստվում է նոր տուն տեղափոխվել։ Ռոմիկին և Նադյային տանջում է միայն այն, որ թոռներ չունեն։

«Սա մեր տան երկրորդ դժբախտությունն է՝ փախուստն ու սա։ Աստված երջանկություն չի տվել, ինչ ասես»,-հառաչում է տիկին Նադյան։

Իսկ Ռոմիկն ասում է, որ իրեն առհասարակ թոռներից բացի ոչինչ պետք չէ։ Աշխատավոր մարդ է ինքը, ամեն ինչ ինքուրույն է ստեղծել, զրոյից։ Կաղամբ է աճեցնում, լոբի, վարունգ, եգիպտացորեն (մեկն էլ, ի դեպ, զրույցի ընթացքում ինձ նվիրեց)։ Միակ բանը, որ պակասում է կյանքում՝ մանկան ծիծաղն է։

Очевидец Великой Отечественной войны Людмила Животовская - Sputnik Արմենիա
Մանկություն` շաղախված պատերազմով. Հայրենականի 88–ամյա ականատես կնոջ վկայությունները

«Փախստական արդեն եղել ենք, ահավոր ժամանակներ ենք ապրել։ Աշխարհում ամեն ինչ տեսել ենք։ Անցյալը հազվադեպ ենք հիշում, ավելի շատ ապագայի մասին ենք մտածում։ Այ, թոռներ ունենանք ու վերջ, կարելի է ասել, որ երջանիկ ենք ապրել»,-ասում է Ռոմիկ Դավիդյանը։

Մարտունաշեն վերադառնալու մասին չեն էլ խոսում։ Հայաստանում Ադրբեջանից փրկված փախստականների մոտ նման ցանկություն երբեք չի առաջանում։

«Դե լավ, 30 տարի անց մենք ի՞նչ փախստականներ ենք։ Ի՞նչ անենք այնտեղ, ո՞վ է մեզ սպասում այնտեղ։ Ոչինչ և ոչ ոք։ Մեր կյանքը Հայաստանում է և Հովքում։ Մի անգամ փախանք, հերիք է։ Այստեղից հեռանալ չենք պատրաստվում»,-ասում է տիկին Նադյան։

© Sputnik / Aram NersesyanԴավիդյանների ընտանիքի ապրուստի միջոցներից մեկը
Ինչպես 17–ամյա հղի հայուհին փրկվեց 90-ականների ջարդերից, կամ մի գորգի պատմություն  - Sputnik Արմենիա
Դավիդյանների ընտանիքի ապրուստի միջոցներից մեկը

Աթաթուրքի և թուրքերենի «կնքահայրը», կամ հայը, որի մասին թուրքերը լռել չեն կարող

Հովք գյուղը հայ-ադրբեջանական սահմանից մի ամբողջ 30 կմ հեռու է։ Դա այն գյուղերից մեկն է, որտեղ 80-ականների վերջին սկսված ղարաբաղյան շարժումից առաջ ադրբեջանցիներ էին բնակվում։

Լրահոս
0