09:20 25 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD512.31
  • GBP684.65
  • EUR608.83
  • RUB6.75
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
18510

Կոլեգիայի անդամները միաձայն հավանություն են տվել Գևորգ Բաղդասարյանի թեկնածությանը։ Նա կփոխարինի Դավիթ Մելքոնյանին։

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. Երևան քաղաքի դատախազ Գևորգ Բաղդասարյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ դատախազության մամուլի ծառայությունը։

«Հրավիրված կոլեգիայի նիստին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում նշանակելու համար առաջարկել է Երևան քաղաքի դատախազ Գևորգ Բաղդասարյանի թեկնածությունը, որը միաձայն հավանության է արժանացել կոլեգիայի անդամների կողմից: ՀՀ գլխավոր դատախազի օգոստոսի 24-ի հրամանով Գևորգ Բաղդասարյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ»,-նշված է հաղորդագրության մեջ:

Բաղդասարյանը ծնվել է 1987թ. հոկտեմբերի 14-ին Լոռու մարզի Ալավերդի քաղաքում: 2007 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, իսկ 2009թ.՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան:

2012թ. մարտի 30-ին ԵՊՀ-ում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և ստացել իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

2008թ. փետրվարի 12-ից մինչև 2008թ. հոկտեմբերի 8-ը աշխատել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների ծառայության կրտսեր մասնագետ, իսկ 2008թ. հոկտեմբերի 8-ից մինչև 2013թ. մարտի 15-ը՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահի խորհրդական:

2013թ. մարտի 15-ին նշանակվել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազության դատախազ, իսկ 2013թ. նոյեմբերի 1-ին՝ Երևան քաղաքի դատախազության դատախազ:

2014թ. մարտի 17-ից մինչև 2014թ. մայիսի 8-ը աշխատել է ՀՀ գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչության ավագ դատախազ, 2014թ. մայիսի 8-ից մինչև 2015թ. մարտի 30-ը՝ նույն վարչության պետի տեղակալ:

2015թ. մարտի 31-ից մինչև 2016թ. հոկտեմբերի 12-ը աշխատել է որպես Երևան քաղաքի դատախազի տեղակալ:

ՀՀ գլխավոր դատախազի 2016թ. հոկտեմբերի 12-ի հրամանով նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչության պետ:

ՀՀ գլխավոր դատախազի 2018թ. հուլիսի 11-ի հրամանով նշանակվել է Երևան քաղաքի դատախազ:

Արդարադատության առաջին դասի խորհրդական է, Բարձրագույն որակավորման կոմիտեի թիվ 001 մասնագիտական խորհրդի անդամ է։

2009 թվականից զբաղվում է գիտամանկավարժական գործունեությամբ:

Դասավանդում է ՀՀ-ում Ֆրանսիական համալսարանում, ՀՀ Արդարադատության ակադեմիայում և Երևանի պետական համալսարանում: Հեղինակ է մեկ մենագրության, 26 գիտական հոդվածների, համահեղինակ է մեկ գիտագործնական ձեռնարկի: ՀՀ նախագահի 2017թ. հունիսի 29-ի հրամանագրով պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով:

Հավելենք, որ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Դավիթ Մելքոնյանն այսօր պաշտոնից ազատվել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում նոր աշխատանքի անցնելու և գիտամանկավարժական առավել ներգրավված գործունեությամբ զբաղվելու կապակցությամբ։

Ի դեպ, Գևորգ Բաղդասարյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրգործով մեղադրող դատախազն է։

Ըստ թեմայի

Աշխատանքից ազատված փոխոստիկանապետն առաջիկայում նոր պաշտոն կստանա՞. «Ժողովուրդ»
Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալն ազատվել է պաշտոնից
Սայլը ձիերից առաջ են դրել. նա, ով պաշտոն է ստանում, հետն էլ պարգևավճար են տալիս․ Ավետիսյան

Գլխավոր թեմաներ