17:33 25 փետրվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD526.97
  • GBP746.93
  • EUR643.96
  • RUB7.16
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
440 0 0

ԿԽՄԿ–ն համարվում է չեզոք միջնորդ, քանի որ գործողություններ կարող է իրականացնել երկու կողմերում։

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի - Sputnik. Մոլորված ու ադրբեջանցիների մոտ հայտնված սպա Գուրգեն Ալավերդյանի դեպքի հետ կապված` Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակը հետևում է հրապարակումներին, և հետագա քայլեր կիրականացնի ըստ ընթացակարգերի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց  ԿԽՄԿ-ի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին։

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել էր` օգոստոսի 22-ին` ժամը 19:30-ի սահմաններում, մարտական հենակետը ստուգելու գնացած սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվել և մոլորվել է: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե «Ադրբեջանի ԶՈՒ–ն գերի է վերցրել ՀՀ ԶՈՒ ավագ լեյտենանտ Գուրգեն Ալբերյանին»։

«Ցանկացած նման իրավիճակում ԿԽՄԿ–ն ունի իր ընթացակագերը, որոնք միմիայն երկխոսության տեսքով են իրականացվում։ Ընթացակարգերի համաձայն` բոլոր ներգրավված կողմերի պաշտոնական հաստատումից հետո մեր կազմակերպությունը, հիմնվելով իր մանդատի, Ժնևի կոնվենցիայի, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի վրա` համապատասխան քայլեր է անում»,–ասաց Անտոնյանը։

Կազմակերպությունը, մասնավորապես, այցելում է այն մարդկանց, որոնք հայտնվում են հակառակորդ կողմում։ Այցելության նպատակը նրանց պահման պայմաններին ծանոթանալն է, ընտանիքի հետ նրանց կապի ապահովումն ու նրանց հանդեպ վերաբերմունքը ստուգելը։

Ամատունին հիշեցրեց, որ ԿԽՄԿ–ն համարվում է չեզոք միջնորդ, քանի որ գործողություններ կարող է իրականացնել երկու կողմերում։

Հիշեցնենք, որ 2018թ.–ի հուլիսի 15-ից Ադրբեջանում է գտնվում Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ, 34-ամյա Կարեն Ղազարյանը։ Իսկ նախորդ տարի` 2019 թվականի օգոստոսին, 19-ամյա զինծառայող Արայիկ Ղազարյանն էր Ադրբեջանի տարածքում հայտնվել։ Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ասել էր, որ զինծառայողը մոլորվել է այդ տեղանքում:

Այս տարի հուլիսի 8-ին էլ հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ համայնքի բնակիչ, 30-ամյա Նարեկ Սարդարյանը ֆերմայից դուրս է եկել, գնացել արոտավայր և չի վերադարձել։

Ավելի ուշ ադրբեջանական կողմը հայտնեց` իբրև թե Նարեկն ինքնակամ անցել է սահմանը և ապաստան խնդրել։

Վաղ առավոտից ՀՀ զորամասերում մեկնարկել են հրամանատարաշտաբային զորավարժություններ

Ըստ թեմայի

Կարմիր Խաչի ներկայացուցիչներն այցելել են Արայիկ Ղազարյանին
Կարմիր խաչը պաշտոնական գործընթաց է սկսել Ադրբեջանում գտնվող հայի գործով. օմբուդսման
Ադրբեջանի տարածքում հայտնված Նարեկ Սարդարյանի հարցով ՄԻՊ-ը դիմել է Կարմիր Խաչին
թեգերը:
Սպա, Գուրգեն Ալավերդյան, Կարմիր խաչ, հայ-ադրբեջանական, Ադրբեջան

Գլխավոր թեմաներ