04:57 27 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.27
  • GBP617.36
  • EUR565.05
  • RUB6.28
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
169 0 0

Նաիրա Զոհրաբյանը շեշտել է, որ ազերի զինծառայողների հրապարակած տեսանյութերը սպա Գուրգեն Ալավերդյանի իրավունքների կոպտագույն խախտում են։ 

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. Սպային ձեռնաշղթա հագցնելը, նրա դեմքը գլխարկով ծածկելը, սպայի արժանապատվությունը վիրավորող հայհոյանքները, Գուրգեն Ալավերդյանի էթնիկ պատկանելությունը շեշտելով նվաստացնող հայտարարություններ անելն ու այդ ամենը սոցիալական ցանցերով և ադրբեջանական հեռուստաընկերություններով տարածելը ժնևյան կոնվենցիայի հիմնարար սկզբունքների կոպտագույն խախտումներ են։ Facebook–ի իր էջում այսպիսի հայտարարություն է արել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը։ 

Նա հիշեցրել է, որ կոնվենցիայով երաշխավորվում է ռազմագերիների պատվի և արժանապատվության նկատմամբ հարգանքի իրավունքը, ինչը բացառում է ցանկացած նվաստացում և անհարգալից վերաբերմունք։

«Եվրոպայի Խորհրդի անդամ Ադրբեջանը, որը միացել է միջազգային իրավունքի բազմաթիվ կոնվենցիաների, այդ թվում՝ ռազմագերիների հետ վարվելակերպի հայտնի կոնվենցիային, շարունակում է հետևողականորեն խախտել ու թքած ունենալ իր իսկ ստանձնած պարտավորությունների վրա»,–գրել է Զոհրաբյանը։

Նա նշել է, որ բոլորը բազմիցս են տեսել, թե ինչպես է այդ երկիրը վերաբերվում իր իրավասության ներքո հայտնված հայ զինծառայողներին ու քաղաքացիական անձանց, ու վերջիններս ինչ անմարդկային խոշտանգումների են ենթարկվում և սպանվում, ինչպես, օրինակ, Մանվել Սարիբեկյանը, որի մասով միջազգային իրավապաշտպան հանրության համարժեք իրավական գնահատականն այդպես էլ չեղավ։

Կիրականացվի ծառայողական քննություն․ ՀՀ ՊՆ խոսնակը՝ սպա Ալավերդյանի մոլորվելու մասին

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն ակնկալում է միջազգային կառույցների՝ իրավական ողջ գործիքակազմով արձագանքը Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի կոպտագույն խախտումներին։

Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմում հայտնված հայ սպա Գուրգեն Ալավերդյանին նվաստացնելու խնդրով երեկ մտահոգություն էր հայտնել նաև ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ Նա դիմել է մարդու իրավունքների ոլորտի միջազգային կառույցներին՝ արձանագրելով Գուրգեն Ալավերդյանի իրավունքների կոպիտ խախտումները, ինչպես նաև միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումները:

Հիշեցնենք նաև, որ ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել էր` օգոստոսի 22-ին` ժամը 19:30-ի սահմաններում, մարտական հենակետը ստուգելու գնացած սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվել և մոլորվել է:

Մոլորված և Ադրբեջանում հայտնված հայ սպայի հետ կապված ի՞նչ քայլեր է ձեռնարկում Կարմիր խաչը

Իսկ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մինչ այդ հայտարարել էր, թե «Ադրբեջանի ԶՈՒ–ն գերի է վերցրել ՀՀ ԶՈՒ ավագ լեյտենանտ Գուրգեն Ալբերյանին»։

Ըստ թեմայի

Հայաստանի տարածք անցած ադրբեջանցին հայրենադարձվեց
ԵԱՀԿ–ն սադրիչ գործողություն է որակել հրադադարի պահպանման ռեժիմի խախտումը
Վաղ առավոտից ՀՀ զորամասերում մեկնարկել են հրամանատարաշտաբային զորավարժություններ
թեգերը:
Ադրբեջան, հայ, Սպա, Գուրգեն Ալավերդյան, Նաիրա Զոհրաբյան

Գլխավոր թեմաներ