23:11 18 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.26
  • GBP629.67
  • EUR574.98
  • RUB6.46
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
96 0 0

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հայտնել է, որ աչքի ընկած ռազմարդյունաբերողները նախարարության կողմից էլ շնորհակալագրեր են ստացել։

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի - Sputnik. Հայ-ադրբեջանական սահմանային լարվածության օրերին ակտիվ մասնակցություն ունեցած մի շարք ռազմարդյունաբերողներ պարգևատրվել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ։ Լուրը Facebook-ի իր պաշտոնական էջում հայտնել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։

«Քիչ առաջ ստացա վարչապետի՝ Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանային մարտերին ռազմարդյունաբերական սուբյեկտների ակտիվ մասնակցության համար մի շարք անձանց պարգևատրման մասին որոշումը»,- գրել է նախարարը։

Ապրել ենք ուզում, բայց չեն թողնում. կյանքը Ադրբեջանին սահմանակից գյուղերում. լուսանկարներ

Նա նաև տեղեկացրել է, որ ավելի վաղ մի շարք ընկերություններ շնորհակալագրեր էին ստացել ՀՀ ԲՏԱ նախարարության կողմից։

«Շնորհավորենք և նորանոր ձեռքբերումներ մաղթենք ռազմարդյունաբերողներին՝ ի փառս մեր հայրենիքի»,- հավելել է նախարարը։

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել էր հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր էին արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել էին իրենց դիրքեր:

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում էր գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, վիրավորների մասին որևէ բան չի հաղորդվում, իսկ հայկական կողմը 5 զոհ ունի, 36 վիրավոր (ևս մեկը խաղաղ բնակչությունից)։

Հայկական ԶՈւ ստորաբաժանումները 13 ԱԹՍ են խոցել

Ադրբեջանական հրետակոծությունների հետևանքով շուրջ 100 շենք-շինություններ են սկսել։ Դրանց վերականգնման աշխատանքները սկսվել են անմիջապես հրետակոծությունից հետո։

Ըստ թեմայի

Հայկական արտադրության ԱԹՍ–ն փորձարկվել է. Արշակյանը տեսանյութ է հրապարակել
Երևանում գործող «Կալաշնիկովի» արտադրամասն արդեն 1000 ինքնաձիգ է արտադրել
2020թ.-ի ռազմարդյունաբերական հատկացումներն ավելացել են 22%-ով
թեգերը:
ռազմարդյունաբերություն, Տավուշ, պարգևատրում, Վարչապետ

Գլխավոր թեմաներ