00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինքնակամ կառուցապատման հետևանքով տուժել են «Տաթևիկն» ու պետությունը. նոր բացահայտում

© Sputnik / Aram NersesyanЕреванский коньячно-вино-водочный комбинат "Арарат"
Ереванский коньячно-вино-водочный комбинат Арарат - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի» տնօրինության իրավասու անձինք 2004-ից կազմակերպել են «Տաթևիկին» պատկանող 130,5 քմ մակերեսով արհեստանոցի շինության քանդման և նույն տեղում 4545,9 քմ մակերեսով մասնաշենք-աշտարակի կառուցապատման աշխատանքներ։

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի - Sputnik. ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ փաստական տվյալներ են ձեռք բերվել պետությանը 54.5 միլիոն դրամի գույքային վնաս հասցնելու դեպքերի մասին։

Բուսաբանական այգու տարածքում Երևանի քաղաքապետի որոշումներով ինքնակամ կառույցներ են քանդվել - Sputnik Արմենիա
Երևանի բուսաբանական այգու ինքնակամ կառույցները քանդել են. տեսանյութ

««Տաթևիկ» ՍՊԸ–ն 2002–ի հոկտեմբերին վավերացված առուվաճառքի պայմանագրով Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատից» 48 միլիոն դրամով ձեռք է բերել կոմբինատի տարածքում գտնվող 738.7 քմ մակերեսով գինիների պահման նկուղը։ «Տաթևիկ» ընկերությունը նաև 130.5 քմ մակերեսով արհեստանոցի շինությունն է ձեռք բերել»,–նշված է հաղորդագրության մեջ։

«Տաթևիկը» 2006-ի հունվարին գրավոր համաձայնություն է տվել «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատից»` կոմբինատի սպասարկման համայնքային սեփականություն հանդիսացող 45 601 քմ հողամասը սեփականության իրավունքով ձեռք բերելուն՝ հետագայում սերվիտուտի (համատեղ օգտագործման) պայմանագիր կնքելու պայմանով:

Այնուհետև, «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի» տնօրինության իրավասու անձինք, առանց սեփականատիրոջ իմացության, 2004-ից կազմակերպել են «Տաթևիկին» պատկանող 130,5 քմ մակերեսով արհեստանոցի շինության քանդման և նույն տեղում 4545,9 քմ մակերեսով մասնաշենք-աշտարակի կառուցապատման աշխատանքներ։ Այդ աշխատանքներն ավարտվել են 2009 թվականին:

«Երևանում ինքնակամ կառույցներ հայտնվում են նաև քաղաքային նոր իշխանության օրոք». Խաժակյան

Միաժամանակ, անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի իրավասու պաշտոնատար անձինք փաստացի չափագրումների շրջանակներում չեն արձանագրել «Տաթևիկ» ընկերությանը պատկանող անշարժ գույքերի առկայությունը, տվյալները չեն ներառել «Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի» անշարժ գույքի սեփականանության իրավունքի գրանցման վկայականում։

В административном районе Нор Норк частично демонтировано незаконно построенное здание - Sputnik Արմենիա
Նոր օրինագծով ինքնակամ շինություններն այլևս չեն օրինականացվի

Իսկ Երևանի քաղաքապետարանի իրավասու պաշտոնատար անձինք չեն արձանագրել արտադրական նշանակության մասնաշենք-աշտարակի ինքնակամ կառուցապատման փաստը։

Փոխարենն արդեն իսկ կառուցված շինության պայմաններում, Երևանի քաղաքապետի կողմից 2011-ի օգոստոսին 20 ամիս ժամկետով տրվել է մասնաշենք-աշտարակի շինարարության թույլտվություն։

Դրանից ընդամենը 2 ամիս անց կազմվել է մասնաշենք-աշտարակի շինարարության շահագործման փաստագրման բովանդակությամբ կեղծ ակտ։

Այնտեղ որպես կառուցապատող ձևական նշվել է մի ընկերության անվանում։ Ակտը ներկայացվել է համապատասխան մարմիններին՝ ստորագրման և հաստատման, որի հիման վրա էլ կադաստրի ստորաբաժանման կողմից նորակառույց մասնաշենք-աշտարակը 2011–ին գրանցվել է որպես «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ի սեփականություն:

Սևանի ափերին քանդման ենթակա 3800 շինություն կա. նախարարը տեղում ծանոթացել է լճի խնդիրներին

Ապօրինությունների հետևանքով «Տաթևիկ» ընկերությանը պատճառվել է ոչնչացված արհեստանոցի շինության արժեքի, իսկ պետությանը՝ ինքնակամ կառույցի օրինականացման համար նախատեսված 54 միլիոն 550 հազար դրամի՝ առանձնապես խոշոր չափերով գույքային վնասներ:

Դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է Քննչական կոմիտե:

Ի դեպ, այդ ժամանակաշրջանում` 2011-ի օգոստոսին, Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնում էր Կարեն Կարապետյանը։

Լրահոս
0