17:26 03 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD525.99
  • GBP735.39
  • EUR636.45
  • RUB7.14
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Պայթյուն Երևանում (24)
130 0 0

Երևանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 2 քաղացի հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց: 

Երևան, 26 օգոստոսի – Sputnik. Երևանի Ռայնիսի փողոցի թիվ 1 հասցեում գազի արտահոսքից տեղի ունեցած պայթյունի հետևանքով 2 քաղացի հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնել է ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

«Տուժողներից մեկը կին է, նախնական տվյալներով ունի անրակոսկրի և քթոսկրի կոտրվածքներ, մարմնի և դեմքի քերծվածքներ: Այժմ գտնվում է հետազոտման փուլում և բժիշկներն առողջական վիճակը գնահատում են միջին ծանրության: Մյուս տուժածը` տղամարդ, ունի մարմնի և վերջույթների տարածուն այրվածքներ, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, միացված է արհեստական շնչառության սարքին: Բժիշկների գնահատմամբ` վերջինիս առողջական վիճակը ծայրահեղ ծանր է»–գրել է Նիկողոսյանը:

Համալիր հետազոտություններից հետո կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

 

Հիշեցնենք` այսօր վաղ առավոտյան առավոտյան պայթյունի հետևանքով փլուզում է տեղի ունեցել Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռայնիսի 1 հասցեում գտնվող 4 հարկանի շենքում։

Պայթյունից տուժած բնակիչները կապահովվեն ժամանակավոր կացարաններով. Երևանի քաղաքապետ

Նախնական վարակածով` պայթյունի պատճառ է դարձել բնական գազի արտահոսքը։ Մասնակի փլուզվել է նույն շքամուտքում գտնվող 12 բնակարան։

Երևանում պայթյունից մասնակի փլուզված շենքի փլատակներում մարդիկ կան. տեսանյութ

թեմա:
Պայթյուն Երևանում (24)

Ըստ թեմայի

Բեյրութի պայթյունից 4 օր է անցել, բայց 60 հոգու դեռ չեն կարողանում գտնել
Յարոսլավլի 10-հարկանի շենքում պայթյուն է որոտացել. տեսանյութ
Պայթյունից փլուզված շենքի բնակիչներից մեկի մասին տեղեկություն չկա. ԱԻ նախարար
թեգերը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), Երևան, պայթյուն

Գլխավոր թեմաներ