05:41 29 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD492.71
  • GBP638.90
  • EUR578.69
  • RUB6.31
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
58801

Ալինա Նիկողոսյանը վստահեցրել է, որ նախարարը հրաժարականի դիմում չի ներկայացրել, չի էլ պատրաստվում դա անել, ընդամենն օգտվում է ամենամյա արձակուրդի իրավունքից։

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի - Sputnik. ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ԱԱԾ չի կանչվել, հրաժարականի մասին էլ քննարկումներ չկան։ Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին վստահեցրեց նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանը։

Նրա խոսքով՝ նախարարի հրաժարականի մասին տարածվող լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ Լրագրողների այն դիտարկմանը, թե այդ դեպքում ի՞նչ է նշանակում այն, որ Facebook-ում ջնջվել է նախարարի պաշտոնական էջը, Սարգսյանը պատասխանեց, թե դա ոչինչ էլ չի նշանակում։ 

«Երբ որ տարիներ առաջ ոչ ոք Facebook-ի պաշտոնական էջերից չէր օգտվում, դա ինչպե՞ս էր մեկնաբանվում։ Ոչինչ էլ չի եղել, Առողջապահության նախարարության պաշտոնական էջը չի փակվել, այլ նախարարինը»,- նշեց Սարգսյանը։

Նա նշեց, որ իրենց հետաքրքրող տեղեկությունները քաղաքացիներն ու լրատվամիջոցները կարող են ստանալ Առողջապահության նախարարության պաշտոնական Ֆեյսբուքյան էջից։

Վարչապետի խոսնակը հերքում է Արսեն Թորոսյանի հրաժարականի մասին լուրերը

Նախարարի հրաժարականի մասին լուրերը Facebook-ի պաշտոնական էջում մեկնաբանել է նաև նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը՝ նշելով, որ նախարարը հրաժարականի դիմում չի ներկայացրել, չի էլ պատրատսվում դա անել։

«Երեկ ողջ օրը լծված եմ եղել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրաժարականի մասին լուրերը հերքելով: Բայց, արի ու տես, որ լրատվամիջոցների որոշ շրջանակ չի հանգստանում և մեկը մյուսի հետևից ավելի «կատարելագործված» ստեր է տարածում: Նախ սկսենք այնտեղից, որ կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում շարունակում է մնալ կայուն,դեպքերը սկսել են փոքր-ինչ նվազել և իրավիճակը լիովին վերահսկելի է: Նախարարը վերջին կես տարվա ընթացքում աշխատել է 24/7 ռեժիմով և կարող է օգտվել իր տարեկան հասանելի արձակուրդից»,- գրել է Նիկողոսյանը՝ հավելելով, որ արձակուրդը նախարարն անցկացնելու է Հայաստանում:

ԱՆ խոսնակի հաղորդմամբ՝ արձակուրդի ավարտից հետո նախարարը վերադառնալու է բնականոն աշխատանքի:

Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 131–ով և դարձել 43 067։ 

Այս պահին փաստացի բուժում է ստանում 5 216 մարդ (-127), կատարվել է 198 569(+1696) թեստ, առողջացել են վարակվածներից 36 726 (+251)–ը։ Գրանցվել է մահվան 861 (+3) դեպք։

Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է չորսով և հասել 264–ի։

Արսեն Թորոսյանն արձակուրդ է գնում

Ըստ թեմայի

Կորոնավիրուսի նոր դեպքերն ամեն շաբաթ 50-100–ով նվազում են. Թորոսյան
Վարակը հարմարվելու հատկություն ունի. Թորոսյանը` սահմանափակումների մեղմացման մասին
Իրավիճակը կայունացել է, բայց դեպքերի կտրուկ անկման սպասել պետք չէ. Արսեն Թորոսյան
թեգերը:
Նախարար, ՀՀ Առողջապահության նախարարություն, Ալինա Նիկողոսյան, Հրաժարական, Արսեն Թորոսյան

Գլխավոր թեմաներ