00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փլուզված շենքի բնակիչը սպառնացել էր հաշվեհարդար տեսնել հարևանների հետ. ուշագրավ նորություն

© Sputnik / Aram NersesyanОбломки на месте взрыва газа на улице Райниса (26 августа 2020). Еревaн
Обломки на месте взрыва газа на улице Райниса (26 августа 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռայնիսի 1 շենքի բնակչի սպառնալիքից ընդամենը ժամեր անց ուժգին պայթյուն է եղել, որի հետևանքով արդեն մեկ զոհ կա, մոտ երկու տասնյակ քաղաքացի տարհանվել են։

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի - Sputnik. Երևանում վաղ առավոտյան տեղի ունեցած պայթյունը պատահականությա՞ն, թե՞ դիտավորության հետևանք էր։ Փուզված շենքի բնակիչների շրջանում կասկածներ կան։ Ասում են՝ հենց երկրորդ հարկի բնակիչներից մեկը հոգեպես անհավասարակշիռ անձ է, երեկ էլ հերթական խնդիրն է ունեցել բնակիչների հետ, նրանց հաշվեհարդարով է սպառնացել։

«Սպասեք, տեսեք, թե ինչ եմ անելու»,- ասել էր նա։

Սպառնալիքից ընդամենը ժամեր անց ուժգին պայթյունից փլուզվել էր շենքի ամբողջ մուտքը՝ 12 բնակարանով։ Որտեղ է հիմա այդ բնակիչը՝ հոսպիտալացվածների, թե տարհանվածների թվում է, հայտնի չէ։

Арман Налбандян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Ինչո՞ւ չի աշխատել գազի ազդանշանային սարքը․ «Էյ-Ի-Ջի Սերվիսի» գլխավոր տնօրենի պարզաբանումը

Քանաքեռ-Զեյթունում՝ Ռայնիսի փողոցի թիվ 1 հասցեում գտնվող քառահարկ շենքում տեղի ունեցած պայթյունի պատճառները հետաքննվում են։ Մասնագետները չեն շտապում վերջնական եզրակացություն տալ, հետաքննությամբ զբաղվում է ոստիկանության քննչական վարչությունը։

Նախնական տվյալներով՝ պայթյունի պատճառը գազի արտահոսքն է, արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ հակասական տեղեկություններ են ստացվում, որոնք դեռ պետք է ստուգվեն։

Կան տեղեկություններ այն մասին, որ գազի արտահոսքը երկրորդ հարկում է եղել։ Նշենք, որ տեղի ունեցած պայթյունի հետևանքով կա մեկ զոհ, երկու վիրավոր։

Ֆելիքս Ցոլակյանն աշխատանքից ազատել է իր մամուլի քարտուղարին

Մահացածի մարմինը մոտ վեց ժամ շարունակվող որոնողափրկարարական աշխատանքներից հետո միայն հաջողվեց դուրս բերել փլատակներից։ Նա շենքի 58-ամյա բնակիչ Արթուր Ղազարյանն է։

Նախնական տեղեկություններով՝ պայթյունի պահին տղամարդը քնած է եղել, մարմինը մահճակալի մոտ է հայտնաբերվել։ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի ունեցած նախնական տեղեկություններով՝ փլատակների տակ մնացած այլ քաղաքացիներ չկան։

Спасатели на месте взрыва газа на улице Райниса (26 августа 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Փրկարարները դեպքի վայրում լռություն են խնդրում. փորձում են փլատակների տակ գտնել բնակչին

Ներկա պահին մասնագետները ստուգում են շենքի չփլուզված հատվածի ամրությունը՝ արդյո՞ք կարող է նոր փլուզում լինել, թե ոչ։

Հիշեցնենք՝ պայթյունը տեղի է ունեցել վաղ առավոտյան՝ ժամը 7:00-ի սահմաններում։ Դեպքի վայրում աշխատում են ընդհանուր թվով 72 փրկարար ծառայող։

Իրականացվել է օդային հետախուզություն և մշտադիտարկում անօդաչու թռչող սարքերի միջոցով։ Դեպքի վայրում են նաև Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի 10 աշխատակից։

Ավելի վաղ հաղորդել էինք՝ նախնական տվյալներով՝ փրկարարների կողմից իրականացվել է 19 քաղաքացու տարհանում։

Փլատակների տակից դուրս բերված երկու քաղաքացի հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Նրանցից մեկը՝ 71-ամյա Սվետլանա Ս․-ն, այժմ գտնվում է հետազոտման փուլում, բժիշկները նրա առողջական վիճակը գնահատում են միջին ծանրության։

Փրկարարները դեպքի վայրում լռություն են խնդրում. փորձում են փլատակների տակ գտնել բնակչին

Մյուս տուժածը 41-ամյա Էդգար Մ.-ն է. առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանի խոսքով՝ նրա վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր։

Դեպքի վայրում շարունակում են աշխատել Sputnik Արմենիայի թղթակիցները։ Նրանց հաղորդմամբ՝ պայթյունի հետևանքով շենքը փլուզվել է հարևանությամբ գտնվող առանձնատան վրա։ Ուժգին պայթյունի ալիքը վնասել է նաև հարևան բնակելի շենքը։

Քանաքեռ-Զեյթունում փլուզված շենքի փլատակներից փրկարարները դուրս են բերել երկու նորածնի

Լրահոս
0