12:08 23 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD494.31
  • GBP647.00
  • EUR584.77
  • RUB6.42
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
104 0 0

Երկրում համաճարակաբանական իրավիճակի փոփոխման դեպքում չի բացառվում անցումն ուսուցման հեռավար տարբերակին։

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարությունը դպրոցներում ուսման կազմակերպման երեք տարբերակ է մշակել։ Դրանք պայմանավորված են երկրում տիրող համաճարակաբանական իրավիճակով։

Ինչպես ասաց ԿԳՍՄ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը, ժամանակ պահանջվեց հասկանալու համար՝ որ սցենարի համաձայն են անցկացվելու դասերը դպրոցում։ Այս ընթացքում վերլուծվել է երկրում տիրող համաճարակաբանական իրավիճակը։ Դրանով են պայմանավորված ուսումնական տարվա սկզբի ժամկետները։

«Դասերը կսկսվեն ոչ թե սովորականի նման սեպտեմբերի 1-ին, այլ սեպտեմբերի 15-ին, ինչը պայմանավորված է երկրում տիրող համաճարականաբանական իրավիճակով», - ասաց Անդրեասյանը։

Նրա խոսքով՝ երեք տարբեր սցենար է մշակվել՝ կախված երկրում իրավիճակի զարգացումից։ Մեկն ուսման սովորական ռեժիմ էր ենթադրում։ Երկրորդի դեպքում նախատեսվում էր ուսումը հեռավար տարբերակով իրականացնել։ Անդրեասյանը նշեց, որ սա ամենաանցանկալի տարբերակն էր։

Բացի այդ, նաև «հիբրիդային» ուսման ծրագիր էր մշակվել։ Այդ դեպքում միայն ցածր դասարանի երեխաներն էին դպրոց այցելելու, իսկ բարձր դասարանները հեռավար էին սովորելու։ Սակայն այդ դեպքում էլ բոլորի համար նախատեսվում էր տարին սկսել առկա տարբերակով։

Երկրում COVID-19-ի հետ կապված իրավիճակի փոփոխման դեպքում նախարարությունում գործարկելու են մշակված սցենարներից մեկը։

Առաջին դասարանցիների դասերը կսկսեն սեպտեմբերի 14-ին, մնացածինը՝ սեպտեմբերի 15-ին։

Նոր կանոններ ՀՀ դպրոցներում

Ըստ թեմայի

ԿԳՄՍՆ–ն նոր հաղորդագրություն է տարածել բուհ չընդունված դիմորդների բողոքների վերաբերյալ
ՄԻՊ–ը հարցադրումներ է ուղարկել ԿԳՄՍՆ դպրոցներում աշակերտների դիմակ դնելու առնչությամբ
«Արայիկ, հեռացիր». Երևանում պահանջում են ԿԳՄՍ նախարարի հրաժարականը
թեգերը:
կորոնավիրուս, Հայաստան, Հեռավար ուսուցում, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (ԿԳՄՍ), դպրոց

Գլխավոր թեմաներ