11:58 22 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.26
  • GBP629.67
  • EUR574.98
  • RUB6.46
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1484)
114 0 0

ՀՀ վարչապետը կարծում է, որ երկրում կորոնավիրուսային համավարակով պայմանավորված իրավիճակը կախված է յուրաքանչյուր քաղաքացու վարքագծից։

Երևան, 27 օգոստոսի – Sputnik. Հայաստանում պետք է պահպանել կորոնավիրուսի նահանջի տեմպերը։ Կառավարության նիսում նման հայտարարություն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Արդեն գործնականում 6 օր շարունակ ունեինք 200-ից նվազ դեպք. երեկվա ցուցանիշը մի փոքր բարձր է՝ 203. իհարկե, նաև թեստերի ավելի մեծ թիվ ենք ունեցել: Սակայն կորոնավիրուսի տարածման միտումը անշեղորեն անկում է ապրում»,–նշեց վարչապետը։

Փաշինյանը կարևորեց հակահամաճարակային կանոնների պահպանումը, շեշտելով, որ ամեն բան դրանից է կախված։ Անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր քաղաքացի հետևի իր վարքագծին և օգնի հաղթահարել համավարակը։

Նշենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 203–ով և դարձել 43 270։

Հիշեցնենք` մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն է, որն արդեն մի քանի անգամ երկարաձգվել է։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։

Որքան է պետք սպասել․ COVID-19-ի դեմ պատվաստումների սկզբում ՌԴ–ում դեղամիջոցի դեֆիցիտ կլինի

Մայիսի 18–ից Հայաստանում աշխատում է նաև հասարակական տրանսպորտը, բայց ուղևորներն ու վարորդները պետք է անպայման պաշտպանիչ դիմակով ու ձեռնոցով լինեն։

Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը նույնպես պարտադիր է։ Դիմակ կարող են չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները (վերջինները պետք է իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ)։

Նախարարությունն արդեն 9 մլրդ դրամից ավելի գումար է ծախսել «կորոնավիրուսի վրա». մանրամասներ

Օգոստոսի 12-ին ՀՀ կառավարությունը որոշեց արտակարգ դրության ռեժիմը երկարացնել մինչև սեպտեմբերի 11-ը: Օգոստոսի 13-ից կարելի է դիմակ չդնել նաև անձնական մեքենաներում և բնության գրկում։

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1484)

Ըստ թեմայի

Կորոնավիրուսի նոր դեպքերն ամեն շաբաթ 50-100–ով նվազում են. Թորոսյան
Վարակը հարմարվելու հատկություն ունի. Թորոսյանը` սահմանափակումների մեղմացման մասին
Իրավիճակը կայունացել է, բայց դեպքերի կտրուկ անկման սպասել պետք չէ. Արսեն Թորոսյան
թեգերը:
Հայաստան, Վարչապետ, կորոնավիրուս, Նիկոլ Փաշինյան

Գլխավոր թեմաներ