05:21 27 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.27
  • GBP617.36
  • EUR565.05
  • RUB6.28
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
228 0 0

ՀՀ կառավարությունը որոշել է լրջորեն զբաղվել Կապսի ջրամբարի կառուցման ծրագրով և վերաբնակեցնել գյուղացիներին։

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. ՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվեց «Ջրային ռեսուրսների համատեղված կառավարում/Ախուրյան գետ, փուլ 1» ծրագրի շրջանակներում Հողերի ձեռքբերման և Ջրաձոր գյուղական համայնքի վերաբնակեցման գործողությունների պլանը:

Հարցը ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը՝ նշելով, որ խոսքը Կապսի ջրամբարի կառուցման ծրագրի մասին է:

Ախուրյան գետի վրա շինարարությունը սկսվել էր դեռևս նախորդ դարի 80-ական թվականներին, սակայն Սպիտակի երկրաշարժը, այնուհետև ԽՍՀՄ–ի փլուզումը խանգարել էին, որ նախագիծն իրականություն դառնա։

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ 2014 թվականի դեկտեմբերի 19-ին Հայաստանի և KfW զարգացման բանկի միջև կնքվել է վարկային համաձայնագիր, որով նախատեսվել է իրականացնել «Ջրային ռեսուրսների համատեղված կառավարում/Ախուրյան գետ, փուլ 1» ծրագիրը՝ մասնավորապես Կապսի ջրամբարի և ոռոգման ինքնահոս համակարգի կառուցման ծրագիրը։

Ծրագրով նախատեսվում է վերակառուցել Կապսի կիսակառույց ջրամբարը, որը գտնվում է Շիրակի մարզում՝ Գյումրի քաղաքից դեպի հյուսիս 22 կմ հեռավորության վրա գտնվող Ախուրյանի գետահովտում։ Ծրագիրն ընդգրկում է Կապսի պատվարի կայունացում և վերականգնում, 1-ին փուլով (ընթացիկ) նախատեսվում է 25 մլն խմ ծավալով ջրամբարի կառուցում՝ մինչև 60 մլն խմ հետագա ընդլայնման հնարավորությամբ:

Խորտակված եկեղեցու առեղծվածը. ինչու Սյունիքում վանքը ջրի տակ հայտնվեց

«Առաջին փուլի ժամանակ Ջրաձոր բնակավայրի մի քանի տներ պետք է ջրածածկվեին, իսկ ամբողջ բնակավայրի վերաբնակեցման խնդիրը կհասունանա երկրորդ փուլի ժամանակ: Սակայն հետազոտությունը ցույց տվեց, որ վերաբնակեցումը պետք է արվի հենց առաջին փուլի ժամանակ: Հետազոտությամբ ամբողջությամբ գնահատվել են բոլոր գույքերը: 72 և ավելի տնտեսություն, շուրջ 350 բնակչի հնարավոր կլինի վերաբնակեցնել նոր տեղում, որը կլինի 60 մլն խմ-անոց ջրամբարի հարևանությամբ: Տեղը նախնական ընտրված է: Ամբողջ վերաբնակեցման ծրագիրը նախատեսում ենք իրականացնել պետության հաշվին»,-ասաց Տերտերյանը:

Սյունեցի դպրոցականը փորձում է իրենց գյուղը զբոսաշրջային կենտրոն դարձնել, ու ստացվում է

Նա տեղեկացրեց, որ վերաբնակեցման երկու տարբերակ է եղել. առաջինը` բնակարանների գնման սերտիֆիկատներ տալ բնակիչներին, և երկրորդ՝ նոր բնակավայրի կառուցում: Առաջին տարբերակով արժեքը եղել է 3,2 մլրդ դրամ, իսկ նոր բնակավայրի ստեղծման դեպքում` 4,9 մլրդ դրամ: Բնակիչները հակված են ամբողջական վերաբնակեցմանը:

«Նոր գյուղը պետք է լինի ժամանակակից դիզայնով, ժամանակակից բովանդակությամբ, առանձնացված անասնապահական և բնակելի հատվածներով: Դա հնարավորություն է տալու ունենալ նոր տիպի բնակավայր, որը ներդաշնակորեն կամբողջացնի զբոսաշրջային, նաև այլ կարգի ներուժը»,–ասաց նա:

Տերտերյանը հավելեց, որ շուրջ 10 ամսվա նախագծման աշխատանքներից հետո կներկայացնեն նոր բնակավայրի նախագիծը, որից հետո կսկսվի շինարարության մրցույթ և շինարարության գործընթաց։

Ջրում «ապրող» սուրբ Հռիփսիմեն ու եկեղեցու շուրջ հյուսվող պատմությունները. տեսանյութ

Ըստ թեմայի

Մաղում ջուր պահելն անհնար է. կբավարարի՞ Ազատի ջրամբարում եղածը ոռոգման ողջ սեզոնի համար
Կապույտ Սևանի «կանաչ օրերը»․ Հայաստանի գոհարը փրկելու 3 քայլ
Պարզվել է Կարմիր կատարից ձգվող խողովակի առեղծվածը. ո՞վ է ջուր գողացել խառնարանային լճից
թեգերը:
Գյուղ, ջրամբար, Հայաստան

Գլխավոր թեմաներ