19:00 20 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.26
  • GBP629.67
  • EUR574.98
  • RUB6.46
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
23901

ՀՀ երկրորդ նախագահը հիմնավորված է համարում գազատրանսպորտային ցանցի վաճառքը, քանի որ այդ տարիներին այն չափազանց ոչ շահութաբեր էր:

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի - Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է Հայաստանի գազատրանսպորտային ցանցը Ռուսաստանին վաճառելու վերաբերյալ հնչող քննադատությունները։

«Մեղադրում են, ասում են՝ ռուսներին ակտիվը տվեցի և այլն։ Ամբողջ «ՀայՌուսգազարդը» մի հատ փտած խողովակ էր՝ մոտ 30 հազար բաժանորդով։ Բալանսային արժեքը 18 միլիոն դոլար էր»,- նշեց Քոչարյանը։

Նրա խոսքով՝ հենց այդպիսին էր իրավիճակն այդ տարիներին։ Իսկ հիմա երկրի 90-ից ավելին գազաֆիկացված է, երկար տարիներ պահպանվել է գազի կայուն գինը։

ՀՀ երկրորդ նախագահը շեշտում է՝ բիզնես և ուրիշ մշակույթ ձևավորվեց։ Նրա խոսքով՝ նախքան դա բոլորը գողանում էին։

Նա հիշում է` Սևանի ափին մի գյուղ կա, միայն այդ գյուղից հարյուրից ավելի անօրինական միացում կար հիմնական գազի խողովակին։ Նախագահի խոսքով՝ ով որտեղից ուզում էր, եռակցումով միանում էր հիմնական խողովակին ու գազն օգտագործում։ Ծախսված գազի դիմաց վճարումը բյուջեից էր արվում, այլապես գազամատակարարումը կդադարեցվեր։

«Ուրիշ մշակույթ ներդրվեց։ Գազամատակարարումից հետո անտառահատումները կանգնեցին։ Մենք քանի տարի անտառահատման հետ կապված գլխացավանք չենք ունեցել, մինչև գազի գինը մի քիչ չթանկացավ»,- նշեց ՀՀ երկրորդ նախագահը։

Հայաստանին տրվող գազի սակագինը հաստատվեց, Ռուսաստանի կառավարությունը հավանություն տվեց

Հիշեցնենք` 2013 թվականի դեկտեմբերի 2-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երևանյան այցի ընթացքում Հայաստանի ու Ռուսաստանի կառավարությունների միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագիր ստորագրվեց, որով Հայաստանի կառավարությունը պարտավորվեց մինչև 2014 թվականի հունվարի 17-ը «Գազպրոմին» փոխանցել «ՀայՌուսգազարդում» Հայաստանին պատկանող վերջին 20 տոկոս բաժնեմասը՝ 155 միլիոն դոլարի պարտքը մարելու համար, որն առաջացել էր նախորդ ամիսներին մատակարարված ռուսական գազի դիմաց:

2014 թվականի հունվարին Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և ռուսական «Գազպրոմ» ընկերության միջև կնքվող «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագրի նախագծին։

Այնուհետև Մոսկվայում` «Գազպրոմի» կենտրոնական գրասենյակում, Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն ու «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը ստորագրեցին «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությունում ՀՀ կառավարությանը պատկանող վերջին 20 տոկոս բաժնեմասը «Գազպրոմին» վաճառելու պայմանագիրը:

«ՀայՌուսգազարդը» 100 տոկոսով դարձավ «Գազպրոմի» դուստր ձեռնարկությունը և վերանվանվեց` դառնալով «Գազպրոմ Արմենիա»:

Հայաստանի գազի «անսքող» գինը. ինչի՞ շուրջ են Ռուսաստանի հետ բանակցությունները

Ըստ թեմայի

Սա լուրջ մեսիջ է նրանց համար, ովքեր խոսում են ռուսական բազան ՀՀ–ից հանելու մասին. Քոչարյան
«Դիմակի անցքերը վիրուսից մեծ են, փոքր են...». Քոչարյանը խոսեց իշխանության քայլերից
«Արդուկն էլ միացնեիր, պետք է իրազեկեր՝ պրոբլեմ է լինելու». Քոչարյանը մեղադրեց իշխանությանը
թեգերը:
Ռուսաստան, Հայաստան, «Գազպրոմ Արմենիա» ընկերություն, Ռոբերտ Քոչարյան

Գլխավոր թեմաներ