11:31 22 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.26
  • GBP629.67
  • EUR574.98
  • RUB6.46
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
119 0 0

Անհայտ անձինք գանձագողության նպատակով երեք դամբարան են քանդել Գեղարքունիքի մարզում։

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանի Ձորագյուղ համայնքի վարչական սահմաններում գանձագողության դեպք է գրանցվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ–ը։

«Համայնքից մոտ 2 կմ դեպի արևմուտք գտնվող «Դամբարանադաշտ մթա 2-1 հզմ» հանրապետական նշանակության հուշարձանի պահպանական գոտու տարածքի երեք դամբարան անհայտ անձինք գանձագողության նպատակով քանդել են և թալանել»,–նշված է հաղորդագրության մեջ:

Պատմական միջավայրի պահպանության (ՊՄՊ) Գեղարքունիքի մարզային ծառայությունը իրավախախտման փաստով ահազանգել է Գեղարքունիքի մարզային վարչության Մարտունու բաժին։

Հազարամյակների պահած գաղտնիքները, կամ ինչ են հայտնաբերել հնագետները Շիրակի Լեռնակերտում

Երեկ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի պատմական միջավայրի պահպանության Արագածոտնի մարզային ծառայության պետ Մանուկ Մանուկյանը Ոսկեվազ համայնքում գտնվող «Ամրոցի համալիր Ախթամիր» հանրապետական նշանակության (մ.թ.ա. 3 հազ. 9-19 դդ. Թվագրվող) հուշարձանի տարածք հերթական շրջայցի ժամանակ կանխել էր գանձախուզության ու գանձագողության հերթական դեպքը։ Նա հուշարձանի տարածքում նկատել էր «Նիվա» մակնիշի ավտոմեքենա և, մոտենալով հուշարձանին, տեսել էր, որ մի տղամարդ մետաղորսիչով փորում է միջնաբերդի ներսում։ Երկրորդ անձնավորությունը «որոնողական» աշխատանք էր իրականացրել քիչ հեռու։ Մանուկ Մանուկյանը ներկայացել էր և պահանջել դադարեցնել՝ միաժամանակ տեղեկացնելով, որ քաղաքացիների արարքը քրեորեն պատժելի է։

Այրված ու մասնատված դիեր, երեխաների գանգեր, գայլի ոսկորներ. Արտանիշի դամբարանի առեղծվածը

ՊՄՊ մարզային ծառայության պետն ահազանգել էր «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ, Արագածոտնի ոստիկանություն և ԱԱԾ։ Իրավապահները օպերատիվ են ահազանգել, գանձագողերն ոստիկանության բաժանմունքում և բացատրություն էին տվել։

Մարտակերտում շինարարության ժամանակ դամբարան է բացահայտվել

Ըստ թեմայի

Ժայռափոր պատմություն. ինչով են հայտնի Ղրիմի եկեղեցիները
Արևմտյան Հայաստանի ծպտյալ հայերը. ինչն է նրանց ավելի ինքնավստահ և ուժեղ դարձնում
Դրախտն աշխարհի վրա այսպիսի տեսք ուներ․ ինչի՞ մասին են պատմելու Գնիշիկի կիրճի գտածոները  
թեգերը:
գանձնագողություն, Գեղարքունիքի մարզ, Հայաստան

Գլխավոր թեմաներ