21:46 18 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.26
  • GBP629.67
  • EUR574.98
  • RUB6.46
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
36910

Փոխնախարարը հուսով է, որ անցած 13 ամիսների ընթացքում շատ չի հիասթափեցրել իր աշխատանքով, իսկ որոշ դեպքերում էլ գուցե նպաստել է դրական փոփոխությունների իրականացմանը։

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանն ազատվել է պաշտոնից։ Նա գրառում է արել Facebook–ում։

«Սիրելի ընկերներ, դեփական դիմումի համաձայն ազատվել եմ շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնից։ Շնորհակալ եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նախարար Էրիկ Գրիգորյանին վստահության համար, Հայաստանի Հանրապետությանը ծառայելու հնարավորության համար։ Շնորհակալ եմ նախարարներ Էրիկ Գրիգորյանին և Ռոմանոս Պետրոսյանին, շրջակա միջավայրի նախարարության և այլ գերատեսչությունների, հասարակական, գիտական, կրթական և միջազգային կազմակերպությունների, լրատվամիջոցների գործընկերներիս և մեծ թվով կամավորներին՝ համատեղ աշխատանքի համար»,– գրել է նա։

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալն ազատվել է պաշտոնից

Մելիքյանը հուսով է, որ անցած 13 ամիսների ընթացքում շատ չի հիասթափեցրել իր աշխատանքով, իսկ որոշ դեպքերում էլ գուցե նպաստել է դրական փոփոխությունների իրականացմանը։

«Շրջակա միջավայրի կառավարման ոլորտում անելիքներն անծայրածիր են, խնդիրներն ունեն տասնամյակների պատմություն, իսկ արագ լուծումներ հաճախ ուղղակի չկան։ Կայուն դրական փոփոխությունների հասնելու համար անհրաժեշտ է ամենօրյա քրտնաջան աշխատանք և պետք է պարտադիր նշել, որ շրջակա միջավայրի նախարարության և դրա ենթակա կառույցների բազմաթիվ մասնագետներ ջանք չեն խնայում արդյունքներ ապահովելու համար»,– նշել է նա։

Ըստ Մելիքյանի` համապատասխան արժանապատիվ աշխատանքային պայմանների ստեղծման արդյունքում նոր մասնագետների ներհոսքը արդեն աշխատող նվիրյալների ջանքերի հետ միասին թույլ կտա հասնել որակական փոփոխությունների։

Ինչու Նիկոլ Փաշինյանը որոշեց պաշտոն տալ Վաղարշակ Հարությունյանին

«Շատ անելիքներ կան նաև գիտական և կրթական հաստատությունների հետ համագործակցության խորացման առումով։ Նույնը վերաբերվում է տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաներին։ Կարևոր է նաև հրատապ խնդիրների լուծմանը՝ «հրդեհների» մարմանը զուգահեռ ուժեր ներդնել միջնաժամկետ և երկարաժամկետ պլանների և ծրագրերի հնարավորին մասնակցային մշակման համար»,– եզրափակել է պաշտոնյան։

Հիշեցնենք` Վարդան Մելիքյանը ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ էր նշանակվել 2019 թ–ի հուլիսի 16-ին։

Զվարճալի դեպք կառավարության նիստի ժամանակ. Արսեն Թորոսյանը «դարձավ» ֆինանսների նախարար

Ըստ թեմայի

Հայկ Մհրյանն ազատվել է պաշտոնից ու ծառայությունից
Աշխատանքից ազատված փոխոստիկանապետն առաջիկայում նոր պաշտոն կստանա՞. «Ժողովուրդ»
ԱԱԾ նախկին տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը նոր պաշտոն է ստացել
թեգերը:
պաշտոն, Վարդան Մելիքյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ