23:24 19 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.26
  • GBP629.67
  • EUR574.98
  • RUB6.46
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
193 0 0

Հայցի ապահովումը վերացնելու մասին դատարանի որոշումն ուժի մեջ է մտել կայացման պահից։

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. «Թիմ» ՍՊԸ–ն տեղեկացնում է, որ դատարանը վերացրել է ընկերության կողմից «Վեոն Արմենիան» ձեռք բերելու խոչընդոտը։

«Երևանի ընդհանուր իրավասության դատարանում օգոստոսի 27-ին կայացած նիստի ժամանակ դատարանը բավարարվեց «Թիմ» ընկերության միջնորդությունը՝ դատարանի օգոստոսի 13-ի որոշմամբ կիրառված հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին։ Այժմ «Թիմ» ընկերության կողմից «Վեոն Արմենիան» ձեռք բերելու գործընթացի համար բոլոր խոչընդոտները վերացված են»,–նշված է ընկերության հայտարարության մեջ, որը հրապարակվել է Facebook–ում։

Նշենք, որ հայցի ապահովումը վերացնելու մասին որոշումն ուժի մեջ է մտել կայացման պահից։

Հիշեցնենք` օգոստոսի 14-ին հայտնի դարձավ, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը մասնակի բավարարել էր «Յուքոմ» փակ բաժնետիրական ընկերության հայցը` արգելելով «Թիմ» ՍՊԸ–ին «Վեոն Արմենիա» ՓԲԸ–ի բաժնետոմսերի գնման գործարք կնքել ու գրանցման ներկայացնել գործարքից ծագող իրավունքները:

Մինչ այդ` հունիսի 8-ին, «Բիլյան» ապրանքանիշի սեփականատեր «Վեոն Արմենիա» ընկերության կենտրոնական գրասենյակը տեղեկություն էր տարածել, որ «Յուքոմ» ընկերության նախկին մենեջերներ Հայկ և Ալեքսանդր Եսայան եղբայրները բանակցություններ են վարում «Վեոն Արմենիա» ընկերությունը (Հայաստանում ներկայացված է «Beeline» ապրանքանիշով) գնելու համար։

Մի քանի ամիս առաջ Եսայան եղբայրները լքեցին «Յուքոմը», հիմնադրեցին «Թիմ» ընկերությունն ու հայտ ներկայացրին Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով՝ «Վեոն Արմենիան» գնելու հարցով:

Beeline-ը գնած Եսայան եղբայրները գործարքի դիմաց վճարելու գումար չունեն. ինչ են առաջարկում

Ավելի ուշ «Յուքոմ» ընկերությունը հայտարարեց, որ «Վեոն Արմենիայի» գնման գործարքում Եսայան եղբայրներն օգտագործել են «Յուքոմում» աշխատելու ընթացքում ձեռք բերած տեղեկությունները, ինչի իրավունքը չունեին։ Թե ինչ տեղեկությունների մասին է խոսքը, ընկերությունը չի մեկնաբանում` նշելով, որ դրանք գաղտնի են։

Եսայանների հիմնադրած ընկերությունը հեռուստառադիոծրագրերի հեռարձակման լիցենզիա է ստացել

Ըստ թեմայի

«Մեզ իրենց ներուժն անհրաժեշտ է». Եսայանը Beeline–ի աշխատակիցներին հեռացնելու միտք չունի
ՀԾԿՀ-ն ևս դեմ չէ Beeline-ի վաճառքին, բայց ժամանակ է տվել գործարքն իրականացնելու համար
Ովքե՞ր են կանգնած Beeline-ը գնել ցանկացող Novatel ընկերության հետևում. մանրամասներ
թեգերը:
Team Telecom Armenia, Beeline Armenia, Հայաստան

Գլխավոր թեմաներ