11:32 20 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.26
  • GBP629.67
  • EUR574.98
  • RUB6.46
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
586 0 0

ՊՆ–ն այժմ աշխատում է միջազգային կառույցների հետ և պահանջում, որ Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելեն Ադրբեջանում հայտնված Գուրգեն Ալավերդյանին։

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. Մոլորված և Ադրբեջանի տարածքում հայտնված սպա Գուրգեն Ալավերդյանի հետ կատարվածի առնչությամբ ծառայողական քննություն է իրականացվում, որից հետո պարզ կլինի` ինչպես է եղել դեպքը։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

«Մեր նախնական գնահատականով` սպան մոլորվել և հայտնվել է հակառակորդի կողմում։ Արդյո՞ք մեր զինծառայողին առևանգել են` սա հարց է, որը պետք է պարզենք։ Դրանից կախված էլ` տարբեր միջազգային կառույցների հետ կաշխատենք»,–ասաց նախարարը։

Նրա խոսքով` այժմ էլ աշխատում են միջազգային կառույցների հետ և պահանջում, որ Կարմիր խաչ միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն Ադրբեջանում այցելեն Ալավերդյանին։ Տոնոյանի տեղեկություններով` այս պահին դեռ այդ պահանջը չի կատարվել։

Դիտարկմանը, թե ակնհայտ է` Ադրբեջանը տեսանյութ պատրաստելով և Ալավերդյանին տեքստ «կարդալ տալով» խախտել է նրա իրավունքները` Տոնոյանը պատասխանեց, որ գոյություն ունեն գործընթացներ, որի մասին տեղեկացվում են կողմերը։ Նախարարը նշեց, որ այս դեպքում Ադրբեջանին զգուշացնում են, որ իրենք խախտում են կատարել։

«2 երեխա ունի, ինչպե՞ս կարող է ուզել Ադրբեջանում մնալ». մանրամասներ մոլորված սպայի մասին

«Վստահ ենք, որ ԵԱՀԿ–ի շրջանակներում, ինչպես նաև ՄԱԿ–ի և ԿԽՄԿ–ի կառույցները ջանք ու եռանդ չեն խնայում, որ մեր սպային վերադարձնեն։ Սակայն այս փուլում գլխավորն այն է, որ Ալավերդյանն առողջ և անվտանգ լինի»,–ասաց Տոնոյանը։

Դատապարտում ենք. ԱԳՆ–ն Ադրբեջանում հայտնված հայ սպայի վերաբերյալ հայտարարություն է տարածել

Հիշեցնենք` ՀՀ ՊՆ–ն հայտնել էր, որ օգոստոսի 22-ին` ժամը 19:30-ի սահմանում, մարտական հենակետը ստուգելու գնացած սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվել ու մոլորվել է: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն էլ հայտարարել էր, թե Ադրբեջանի ԶՈւ–ն գերի է վերցրել «դիվերսանտի»։ Դրանից հետո ադրբեջանական կողմը տեսագրություն տարածեց, որտեղ Գուրգեն Ալավերդյանը մի տեքստ էր կարդում, որ իբր ուզում է մնալ Ադրբեջանում։

Մեր զինծառայողը սպա է և գտնվում է Ժնևյան 3-րդ կոնվենցիայի պաշտպանության ներքո. Ալավերդյան

Ըստ թեմայի

Մոլորված և Ադրբեջանում հայտնված հայ սպայի հետ կապված ի՞նչ քայլեր է ձեռնարկում Կարմիր խաչը
«Մոլորվել է». Հայաստանի ՊՆ–ն` ադրբեջանական կողմում հայտնված հայ սպայի մասին
Կիրականացվի ծառայողական քննություն․ ՀՀ ՊՆ խոսնակը՝ սպա Ալավերդյանի մոլորվելու մասին
թեգերը:
Գուրգեն Ալավերդյան, Դավիթ Տոնոյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ