18:28 20 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.26
  • GBP629.67
  • EUR574.98
  • RUB6.46
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
65 0 0

Պաշտպանության նախարարը պատասխանել է հարցին` Ապրիլյան պատերազմի ժամանակ հայկական կողմը հաղթե՞լ է, թե՞ պարտվել։

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. Ապրիլյան գործողություններն ավարտվել են որոշ տարածքային կորուստներով, բայց ռազմաքաղաքական փոփոխություն չի կատարվել։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը` պատասխանելով հարցին, թե իր կարծիքով, ի վերջո, հայկական կողմը հաղթե՞լ է, թե՞ պարտվել Ապրիլյան պատերազմում։

«Գլոբալը ռազմաքաղաքական իրավիճակն է, որը փոփոխության չի ենթարկվել»,–ասաց նախարարը։

Հարցին, թե սա բավարա՞ր է պնդելու համար, որ մենք չենք հաղթել, նախարարը պատասխանեց` ինքը չէ պնդողը և չի էլ պնդելու նման բան։ «Որպես պաշտպանության նախարար` ես հաղթելու կողմնակից եմ»,–հավելեց Տոնոյանը։

Նա նշեց, որ Ապրիլյան պատերազմի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովը դեպքերի հանգամանքները պարզելու մեծ աշխատանքներ է տանում, և նրանց հայտարարությունից հետո նոր կարող է պատասխանել մի շարք հարցերի։

Դիտարկմանը, թե ՊՆ–ն ապրիլյան դեպքերի մասին նախկինում էլ որոշակի ուսումնասիրություն է կատարել և փաստաթուղթ կազմել, արդյո՞ք հանձնաժողովի ուսումնասիրության արդյունքներն էականորեն տարբերվելու են նախկին փաստաթղթից, նախարարն արձագանքեց` ոչ։

Հիշեցնենք` մոտ մեկ տարի է, ինչ ԱԺ-ում գործում է 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման քննիչ հանձնաժողովը։ 2019թ.–ին հանձնաժողովը 21 նիստ է գումարել, հրավիրվել են մեծ թվով զինվորականներ և նախկին ու ներկա բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք պատասխանել են հանձնաժողովին հետաքրքրող հարցերին։

Վերջերս քննիչ հանձնաժողով էին հրավիրվել նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ու Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանը։ Միակ մարդը, որ հրավիրվել էր հանձնաժողով ու չէր ներկայացել, ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովն է։

Ապրիլյան պատերազմի ժամանակ հայկական կողմը զինամթերքի պակաս չի զգացել. Սերժ Սարգսյան

Ըստ թեմայի

Վտանգավոր է խոսել. Կարապետյանը գաղտնի ինֆորմացիա է հայտնել ապրիլյան հանձնաժողովին
Բակո Սահակյանը մասնակցել է Ապրիլյան քննիչ հանձնաժողովի նիստին. նրան 8 հարց են տվել
Որտե՞ղ է եղել Սերժ Սարգսյանը Ապրիլյան պատերազմը սկսվելու ժամանակ
թեգերը:
Ապրիլյան քառօրյա պատերազմ, Դավիթ Տոնոյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ