00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հուլիսյան մարտերի արդյունքները. Փաշինյանը 5 դրույթ առանձնացրեց

© Photo : Screenshot / Facebook / Nikol Pashinyan / Նիկոլ ՓաշինյանКадр из трансляции церемонии награждения участников июльских столкновений на армяно-азербайджанской границе (28 августа 2020). Сардарапат
Кадр из трансляции церемонии награждения участников июльских столкновений на армяно-азербайджанской границе (28 августа 2020). Сардарапат - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հուլիսյան մարտական գործողությունների առնչությամբ արդեն իսկ որոշակի ամփոփումներ են արվել. Նիկոլ Փաշինյանը հայտնեց իր եզրակացությունները։

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik․ Սարդարապատում հուլիսյան հաղթական մարտերի հերոսների պարգևատրման արարողության ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ մարտերի արդյունքներին։ Նա որպես մարտերի ամփոփում` առանձնացրեց 5 դրույթ։

«Մարտերի առաջին արդյունքն այն է, որ երկար տարիներ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը զարգացնում էր թեզը, թե Հայաստանի և Արցախի դեմ պատերազմ չսկսելն արդեն իսկ Բաքվի կողմից արվող չափազանց մեծ զիջում է ոչ միայն Հայաստանին և Արցախին, այլ նաև միջազգային հանրությանը։ Նրանց տրամաբանությամբ` վերջին տարիներին ադրբեջանական բանակը հասել էր մարտունակության այն աստիճանի, որ կարող էր շատ արագ, ընդհուպ` 24 ժամում լուծել Ղարաբաղի հարցը»,–ասաց վարչապետը։

Նրա խոսքով` սրա հիման վրա երկար տարիներ ձևավորվել էր մի դրույթ, թե Ղարաբաղի հարցի կարգավորումը հնարավոր է միայն հայկական կողմի միակողմանի զիջումների հիման վրա։ Հուլիսյան մարտերը, ըստ Փաշինյանի, ջախջախեցին 10 տարի Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից կազմված միֆը` ապացուցելով, որ Ղարաբաղի հարցը չունի ռազմական լուծում։

Премьер-министр Никол Пашинян на заседании правительства (20 июля 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Ադրբեջանական միֆը, թե իրենց բանակը կարող է հաղթել հայկականին, հօդս ցնդեց. Փաշինյան

Հուլիսյան մարտերի երկրորդ արդյունքն այն է, որ Հայաստանի կառավարությունը միջազգային հանրության և Ադրբեջանի հետ շփումներում ընդգծել է` Հայաստանի հետ ուժի, սպառնալիքների լեզվով խոսելն անհեռանկար է։

Նրա խոսքով` Հայաստանի հետ նման կերպ խոսելու փորձ անողները դառնորեն կզղջան։ Հուլիսյան մարտերն ապացուցեցին, որ տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակի և ուժերի հարաբերակցության` Հայաստանի գնահատականները սթափ են և ճշգրիտ։

Իսկ ահա որպես երրորդ արդյունք` վարչապետը նշեց հայկական բանակում տեղի ունեցող լայնածավալ բարեփոխումները։

Ըստ վարչապետի` արդեն ապացուցված է, որ Հայաստանն ի վիճակի է մարտավարական և ռազմավարական նորարարություններով ապահովել ռազմական առավելություն։

Ապրել ենք ուզում, բայց չեն թողնում. կյանքը Ադրբեջանին սահմանակից գյուղերում. լուսանկարներ

«Շատերը գուցե չգիտեն, բայց հուլիսյան մարտերի ընթացքում բացառիկ իրավիճակ եղավ` մարտական գործողությունների ընթացքում դիրքերում ոչ մի զոհ չենք ունեցել. մեկ թեթև վիրավոր ենք ունեցել։ Սա այն դեպքում, երբ «Անվախ» դիրքը և հարակից բոլոր դիրքերն ամենածանր գնդակոծության տակ էին։ Սա նշանակում է, որ Հայաստանի բանակը հասել է մարտավարական աննախադեպ բարձունքի»,–ասաց Փաշինյանը` հավելելով, որ սա ավելի է մեծացնում մեր ազդեցությունը, որ ունենք տարածաշրջանում` որպես որոշիչ ազդեցություն ունեցող մարտունակ և ինտելեկտուալ բանակ։

Президент и министр обороны Азербайджана Ильхам Алиев и Закир Гасанов на встрече с председателем Объединенного комитета начальников штабов, генералом морской пехоты Джозефом Ф. Данфордом-младшим (16 февраля 2017). Баку - Sputnik Արմենիա
Ինչո՞ւ հենց հիմա սրեցին իրավիճակը. հակառակորդին թերագնահատել, միֆերին հավատալ չի կարելի

Նա նշեց նաև, որ հուլիսյան մարտերն ի ցույց դրեցին հայկական ռազմարդյունաբերության բարձր արդյունավետությունը և ապացուցեին` ունենք տեխնոլոգիական համաշխարհային քարտեզի վրա մեր տեղն ամրագրելու հնարավորություն։

Սա էլ, ըստ Փաշինյանի, հուլիսյան մարտերի 4-րդ արդյունքն է։

Նա նշեց` մարտերի ընթացքում հայկական ԶՈՒ–ի կողմից խոցվեցին բարձր տեխնոլոգիական զինատեսակներ, որոնք մինչ այդ համարվում էին անխոցելի։

Ուշագրավ է այն հանգամանքը, որ այդ զինատեսակները խոցվել են հայկական արտադրության և Հայաստանում արդիականացված զինատեսակների փոխգործակցության արդյունքում։

Ի դեպ, հայկական արտադրության և արդիականացված զինատեսակների հարաբերակցությունը 70/30 է` հօգուտ Հայաստանում արտադրվածների։ 

«Հերոսներ կան...». Փաշինյանը պարգևատրեց հուլիսյան մարտերում աչքի ընկածներին

Որպես 5-րդ արդյունք` Փաշինյանը նշեց, որ հուլիսյան մարտերն ի ցույց դրեցին սեփական մարտավարության հարցերն ինքուրույն լուծելու` Հայաստանի ընդունակությունը։

Беспилотное летающее устройство армянского производства, представленное на форуме Армия-2019 - Sputnik Արմենիա
Տավուշյան մարտերից հետո հայկական ռազմարդյունաբերության նկատմամբ հետաքրքրությունը մեծացել է

Նրա խոսքով` այդ ընթացքում տեղի ունեցած մի շարք իրադարձություններ հստակեցրին ոչ միայն Հայաստանին, այլ տարածաշրջանին ուղղված սպառնալիքների շրջանակը։

Մյուս կողմից, ըստ Փաշինյանի, դրանք ամրապնդեցին Հայաստանի վստահությունն իր ռազմավարական դաշնակիցների նկատմամբ։

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել էր հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր էին արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել էին իրենց դիրքեր:

Ինչի մասին են երազում Ադրբեջանի սահմանից հեռու գտնվող տավուշյան գյուղերի բնակիչները

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում էր գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, վիրավորների մասին որևէ բան չի հաղորդվում, իսկ հայկական կողմը 5 զոհ ունի, 36 վիրավոր (ևս մեկը խաղաղ բնակչությունից)։

Լրահոս
0