00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իսկ եթե Սաակաշվիլին իսկապես վերադառնա՞... ինչ սպասել հայ-վրացական հարաբերություններում

© Sputnik / Stringer / Անցնել մեդիապահոցПресс-конференция Михаила Саакашвили во Львове
Пресс-конференция Михаила Саакашвили во Львове - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Փորձագետները վստահ են, որ Վրաստանի երրորդ նախագահի հայտարարությունը պետք է դիտարկել ներքաղաքական ընտրական գործընթացների համատեքստում։

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik, Լաուրա Սարգսյան․ Հայրենիք՝ Վրաստան վերադառնալու մասին Միխեիլ Սաակաշվիլու աղմկահարույց հայտարարությունն ակտիվացրել է Վրաստանի մեդիատարածքն ու ներքաղաքական գործընթացները։ Պաշտոնական Թբիլիսին սպասում է նախկին առաջնորդի վերադարձին, որ դատի անցյալի մեղքերի համար։

Михаил Саакашвили - Sputnik Արմենիա
«Դե, փառք Աստծո»․ Պեսկովը Սաակաշվիլուն «վատ նախանշան» է անվանել

Հայաստանում ու Վրաստանում Սաակաշվիլու հայտարարությանը լուրջ չեն վերաբերվում, կարծելով, թե այն մերկապարանոց ու նույնիսկ ծիծաղելի է։ Փորձագետները կարծում են, որ քաղաքական գործչի՝ համացանցում բարձրացրած «փոթորիկը» հոկտեմբերի 31-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախօրեին արվող քաղաքական մանիպուլյացիաներից է։

Ավելի վաղ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել էր, որ վերադառնում է Վրաստան։ Նա խոստովանել է, որ միշտ ավելի լավն է ցանկացել իր ժողովրդի համար։ Վրաստանից բացակայության ութ տարիների ընթացքում նա մշտապես հետաքրքրվել է երկրի կյանքով։ Քաղաքական գործիչը նշել է, որ իր նախագահության օրոք ստեղծված շատ բաներ պահպանվել ու գործում են։ Նա ավարտել է իր խոսքը «ես վերադառնում եմ» արտահայտությամբ։

Երգիծաբան է, ոչ ավելին

Քաղաքական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Վախթանգ Մայիսայան ասաց, որ Վրաստանի երրորդ նախագահի՝ հայրենիք վերադառնալու «սպառնալիքն» իրեն խորհրդային տարիներին հայտնի «Ֆիթիլ» հումորային կինոամսագիրն է հիշեցրել։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նա նշեց, որ Սաակաշվիլու հերթական դատարկ հայտարարությունները նրան նմանեցնում են այդ կինոամսագրի հերոսի հետ։

Մայիսայան նշեց, որ Սաակաշվիլուց հեռացել են իր մոտակա համակիրները՝ «Ռվրոպական Վրաստան» ընդդիմադիր կուսակցության մեծամասնական համակարգով պատգամավորների թեկնածուներ՝ Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավան ու Գիգա Բոկերիան, որոնք կտրականապես դեմ են նախկին նախագահի վերադարձին։

Ինչ վերաբերում է Սաակաշվիլու «Միացյալ ազգային շարժում» կուսակցությանը, փորձագետի կարծիքով` այն իշխող դառնալու հնարավորություն չունի։

Кадры с Саакашвили, угрожающим спрыгнуть с крыши восьмиэтажного дома в Киеве - Sputnik Արմենիա
Թե ինչպես էր Սաակաշվիլին փորձում նետվել տանիքից. տեսանյութ

«Սաակաշվիլու կուսակցությունը կողմնակիցներ ունի, սակայն նրանց թիվը չի գերազանցում վրացի ընտրողների 9-10%-ը, այնպես որ, դա լուրջ չէ»,-ասաց Մայիսայան։

Փորձագետը նշեց նաև, որ նույնիսկ եթե Սաակաշվիլին իշխանության ղեկին հայտնվեր, նրա հարաբերությունները ՀՀ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ լարված կլինեին։

Մայիսայան նշեց, որ Սաակվիլին մտերիմ էր ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հետ ու հենց նրա օրոք է արժանացել գերագույն պարգևին։ Ժամանակին Սարգսյանը Սաակշվիլուն պատվո շքանշան է շնորհել ՝ «հայ-վրացական դարավոր բարեկամության ամրապնդման, Հայաստանի և Վրաստանի համագործակցության խորացմանն ուղղված գործունեության համար։

Վրաստանն ասել է` որ դեպքում իր դեսպանին Կիև կվերադարձնի

«Սաակաշվիլին միշտ առաջ է տարել Սարգսյանի շահերը, նրանք ընդհանուր շատ բան ունեն։ Այնպես որ, եթե Սաակաշվիլին իշխանության գար, ինչը բացառվում է, նա լարված հարաբերությունների մեջ կլիներ Նիկոլ Փաշինյանի հետ։ Չէ՞ որ Փաշինյանը նախկին քաղբանտարկյալ է, նա գիտի ազատության գինն ու իշխանության է եկել ինքնիշխանության դեմ պայքարում», - ասաց Մայիսայան։

Հայ-վրացական քամին` առանց փոփոխությունների

Վրացագետ, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Ջոնի Մելիքյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ Սաակաշվիլու հայտարարությունը հիմնականում ներքաղաքական է, քանի որ հոկտեմբերին այդ երկրում կայանալու են խորհրդարանական ընտրություններ, ուստի խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող Վրաստանի պարագայում քաղաքական ուժերի համար կարևոր է մոբիլիզացնել իրենց ուժերն ու ակտիվ աշխատել էլեկտորատի հետ։ Նա նշեց, որ Սաակաշվիլու տեսահոլովակն էլ ուղղված է հենց իր էլեկտորատին։ 

Մելիքյանի կարծիքով`Սաակաշվիլին փորձում է համախմբել իր համակիրներին, որպեսզի ընտրությունների օրը գնան ընտրատեղամասեր ու քվեարկեն իր հիմնադրած «Միացյալ ազգային շարժում» կուսակցության օգտին։

«Ընդդիմության շարքում բացասական գործընթացներ են տեղի ունենում։ Սաակաշվիլին քաղաքական ասպարեզ դուրս գալով` մոբիլիզացնում է իր էլեկտորատը։ Մյուս կողմից էլ` փորձում է վերադարձնել 2012-2016 թվականներին կորցրածը», - ասաց Մելիքյանը։

Նրա կարծիքով՝ հնարավոր է` դա ազդի ընդդիմադիր ուժերի վրա, սակայն բացասաբար կանդրադառնա ընդդիմության օգտին քվեարկելու՝ ընտրողների որոշման վրա։ Այլ կերպ ասած՝ իր կուսակցության էլեկտորատը մոբիլիզացնելով, Սաակաշվիլին վերադառնում է ներքին քաղաքական այն գործընթացների տրամաբանությանը, որոնք տեղի են ունենում նրա և «Վրացական երազանք – Ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի միջև կոնֆլիկտի ժամանակներ։

Այստեղ հին Թբիլիսիի մթնոլորտն է. Զուրաբիշվիլին հյուրընկալել է Փաշինյանին

Այն մարդկանցից շատերը, որոնք դժգոհ էին Իվանիշվիլուց, դեռ չեն ներել Սաակաշվիլուն անցյալ վիրավորանքների համար, հետևաբար՝ ընտրությունների ժամանակ կտան իրենց ձայները կա՛մ ուրիշ կուսակցություններին, կա՛մ իշխող քաղաքական ուժին, բայց ոչ «Միացյալ ազգային շարժմանը»։ 

Михаил Саакашвили - Sputnik Արմենիա
Սաակաշվիլին Ուկրաինայում կորցնում է վրացի ընկերներին. «Նրանց վտարել են հատուկ չվերթով»

Մելիքյանի կարծիքով՝ Սաակաշվիլու հայտարարությունը չի նշանակում, որ նա հենց վաղը նստելու է ինքնաթիռ ու վերադառնալու է Վրաստան, քանզի եթե վերադառնա, կկալանավորվի ու կհայտնվի մեկուսարանում։

Փորձագետը կարծիք հայտնեց, որ հաշվի առնելով այդ ամենը, Սաակաշվիլին ամենայն հավանականությամբ Վրաստան չի վերադառնա, համենայն դեպս՝ մինչ ընտրությունները։ Ավելին, նման հայտարարություններ նա արել էր նաև 2016 թվականի ընտրություններից առաջ։ Նա նաև քիչ հավանական է համարում, ու Սաակաշվիլու կուսակցությունը կհաղթի ընտրություններում, քանի որ դրա համար որոշ պայմաններ են հարկավոր։ Օրինակ, երկրում համաճարակաբանական իրավիճակի վատթարացումը, տնտեսության անկումն ու մի շարք այլ հանգամանքներ, որոնք այժմ չկան։ Մելիքյանի կանխատեսմամբ՝ ի վերջո Վրաստանի իշխող կուսակցությունը կստանա խորհրդարանի տեղերի մեծ մասն ու կառավարություն կձևավորի։

«Caucasus Online»-ի բաժնետոմսերը Բաքվին վաճառելը ինչո՞վ է սպառնում Հայաստանին

Ինչ վերաբերում է հայ-վրացական հարաբերություններին, Մելիքյանի կարծիքով՝ դրանք կառուցվում են ներկայիս գործընթացների տրամաբանությամբ ու Վրաստանի երրորդ նախագահի ենթադրյալ վերադարձը դրանց վրա բացասական ազդեցություն չի ունենա։

Լրահոս
0