06:13 23 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.29
  • GBP620.78
  • EUR569.58
  • RUB6.39
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
69 0 0

Զորակոչի ընթացքում բժշկական կեղծ ախտորոշումներ ձևակերպելու և այլ եղանակներով զորակոչիկներին պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու, կաշառք ստանալու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել։

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. Հայաստանում պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու կամ նախազորակոչիկներին տարկետումներ տրամադրելու գործընթացը կազմակերպելու, կաշառք տալուն օժանդակելու կասկածանքով 2 անձ է ձերբակալվել, ևս 1-ին էլ ձերբակալել են կաշառք տալու կասկածանքով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

«Մասնավորապես 2020 թվականի 2-րդ զորակոչի ընթացքում բժշկական կեղծ ախտորոշումներ ձևակերպելու և այլ եղանակներով զորակոչիկներին պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու կամ նախազորակոչիկներին տարկետումներ տրամադրելու գործընթացը կազմակերպելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք տալուն օժանդակելու կասկածանքով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (ապօրինի վարձատրություն տալը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով) նախատեսված հանցագործություն կատարելու համար, ձերբակալվել է երկու անձ»,–նշված է հաղորդագրության մեջ:

Արմեն Գևորգյանը 1 միլիոն դոլար կաշառք է ստացել. ինչի՞ համար է ՀՔԾ-ն մեղադրում նրա հորը

ՀՀ քննչական կոմիտեից նաև հայտնում են, որ ևս մեկ անձ ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործություն կատարելու՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու կասկածանքով:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Ֆինանսների նախկին նախարարին և ՊԵԿ–ի ծառայողներին կաշառք են տվել. հարուցվել է քրգործ

Ըստ թեմայի

Ամբիոնի վարիչը կաշառքով գնահատականներ է նշանակել. նրան կալանավորվել են
Կաշառք ստանալու պահին ձերբակալվել է Ազգային արխիվի մարզային մասնաճյուղի տնօրենը. տեսանյութ
Կաշառք են վերցրել. Մարտունու և Սևանի անձնագրայինների պետերի պաշտոնավարումը դադարեցվել է
թեգերը:
Կաշառք, ՀՀ քննչական կոմիտե, Հայաստան

Գլխավոր թեմաներ