22:25 19 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.26
  • GBP629.67
  • EUR574.98
  • RUB6.46
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (1076)
159 0 0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնիսկ արձակուրդում չի մոռանում իր տպավորությունները ներկայացնել հետևորդներին:

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի- Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր կարճատև արձակուրդի առաջին օրն անցկացնում է Տավուշի մարզում:

Facebook-ի ուղիղ եթերում վարչապետը ցուցադրել է Հայոց արքա Աշոտ Երկաթի ամրոցը՝ Մանթաշաբերդը, որը գտնվում է Իջևանից մոտ 7 կմ հեռավորության վրա:

«Այս պահին ուղիղ եթեր եմ մտել, որովհետև այս տեսարանի վայելումը չէի կարող ձեզ հետ չկիսել։ Այստեղ իհարկե, պարիսպները, միջնաբերդերը, ինչ-որ շինությունների ավերակներ պահպանվել են, բայց ընդհանուր առմամբ, բերդը ավերակ է։ Խորհուրդ կտայի անպայման այցելել այստեղ։ Սա մեր հայրենիքն է: Սա մեր արքաների, մեր պետականության մեզ ժառանգած հայրենիքն է»,-ասաց Փաշինյանը:

Հայաստանի արտակարգ ամառն ու պաշտոնյաների ձախողված արձակուրդը. ո՞վ է ամենաշատը «հոգնել»

Վարչապետը խորհուրդ տվեց կարդալ հայ ժողովրդի պատմությունը, իմանալ, ճանաչել ու զարգացնել հայրենիքը:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետը մտադիր է հանգստանալ 5 օր ՝ օգոստոսի 31 – ից սեպտեմբերի 4-ը ներառյալ: Արձակուրդում գտնվելու ժամանակ Փաշինյանին կփոխարինի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Նշենք, որ արձակուրդում է նաև Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (1076)

Ըստ թեմայի

Արձակուրդներն ավարտվում են. սկսվում է ճանաչված ՀՀ-ի և չճանաչված Արցախի անկախության ամիսը
Արսեն Թորոսյանը բացահայտել է` որտեղ և ինչպես է անցկացնում արձակուրդը
Տեսնես՝ էլ որ երկրում է նախարարը համավարակի օրերին արձակուրդ գնացել. Մարուքյանը շփոթված է
թեգերը:
Արձակուրդ, Տավուշ, Հայաստան, Նիկոլ Փաշինյան

Գլխավոր թեմաներ