22:50 19 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.26
  • GBP629.67
  • EUR574.98
  • RUB6.46
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Հայաստան-Ռուսաստան համագործակցություն (165)
94 0 0

Մնացականյանի խոսքով ՝ Հայաստանի և Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցությունը կառուցվում է անվտանգության ոլորտում փոխադարձ շահերով` հիմնվելով գործող համաձայնագրերի ու պայմանավորվածությունների վրա:

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի — Sputnik. Երևանի և Մոսկվայի ռազմատեխնիկական համագործակցությունն ուղղված չէ երրորդ երկրների դեմ։ Այս մասին «Ինտերֆաքսին» տված հարցազրույցում ասել է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։

«Հայաստանը տարածաշրջանային անվտանգության պատասխանատուներից է։ Մեր ռազմատեխնիկական համագործակցությունը որևէ կերպ ուղղված չէ երրորդ երկրների դեմ», - ասել է Մնացականյանը։

Նրա խոսքով` Հայաստանի և Ռուսաստանի երկկողմ ռազմատեխնիկական համագործակցությունը կառուցվում է անվտանգության ոլորտում փոխադարձ շահերի վրա և հիմնված է գործող համաձայնագրերի ու պայմանավորվածությունների վրա: Ընդ որում` Մնացականյանը ընդգծել է, որ հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցությունը չի խախտում ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում:

Ռազմատեխնիկական ոլորտում երկու երկրների համագործակցությունը կրում է դաշնակցային բնույթ, և այստեղ որևէ հարց կամ սահմանափակում չի կարող լինել։

«Հայաստանի և Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցությունն ունի փոխգործակցության իր տրամաբանությունը, այն կառուցված է ամուր դաշնակցային հիմքերի վրա։ Ինչ վերաբերում է Ադրբեջանին, և այդ ոլորտում համագործակցությանը, նշեմ, որ Ադրբեջանն ամեն կերպ մեծացնում է իր ռազմական ներուժը`փորձելով սեփական բնակչությանը և միջազգային հանրությանը համոզել, որ ունի ներուժ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու համար», - նշել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

Ռուսական Սու-27-ն «ամերիկացի հետախույզ» է որսացել սահմանի մոտ․ տեսանյութ

Նրա խոսքով` ադրբեջանական կողմի ռազմական ներուժի ավելացումն ուղղված է Ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծմանը, ինչը վտանգ է ներկայացնում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անվտանգության համար:

թեմա:
Հայաստան-Ռուսաստան համագործակցություն (165)

Ըստ թեմայի

Հին զինտեխնիկայով հնարավոր չէ դիմակայել Ադրբեջանին. քաղաքագետը` 80–ականների զենքի մասին
Ռուսական զենք. ցուցադրվել է «Տորնադո Ս»-ի համար նախատեսված խելացի հրթիռը
Բաքուն դեռ սպասում է, որ Մոսկվան պարզաբանումներ կտա ՀՀ զենք մատակարարելու վերաբերյալ
թեգերը:
Զենք, Զոհրաբ Մնացականյան, Ռուսաստան, Հայաստան

Գլխավոր թեմաներ