00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վճարովի ճանապարհները ո՞ր դեպքում օգուտ կբերեն Հայաստանին

© Sputnik / Andranik GhazaryanФуры на трассе M14
Фуры на трассе M14 - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Որոշ ճանապարհներ վճարովի դարձնելու նախաձեռնությունն իրարանցում է առաջացրել արտահանողների և փոխադրողների շրջանում։ Առայժմ հայտնի է միայն այն, ինչ հրապարակվել է տեղեկատվական համակարգում։ Ոմանք նախաձեռնությունը կարևոր են համարում, մյուսները՝ վաղաժամ։

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik․ Հայաստանը միանշանակ կշահի «Ճանապարհային վճարի» ներդրումից, եթե երկիրը դուրս գա փակուղային վիճակից և դառնա տարանցիկ։ Ավելին, ՀՀ-ն կարող է Կենտրոնական Եվրոպան Իրանի, Աֆղանստանի, Պակիստանի հետ կապող կամուրջ դառնալ, կարծում է Հայաստանի Տրանսպորտային առաքողների միության ղեկավար Եղիշե Հովհաննիսյանը:

Пробка в Аргаванде из-за акции протеста водителей общественного транспорта (14 апреля 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Երբ է կարելի ձայնային ազդանշան տալ. ՃՈ–ն հիշեցնում է վարորդական իրավունքից զրկվելու մասին

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հանդես է եկել որոշ ավտոճանապարհները մեծ բեռնատարների համար վճարովի դարձնելու նախաձեռնությամբ: Նախագիծը ենթադրում է վճարումների գանձման էլեկտրոնային համակարգի ստեղծում, «ճանապարհային վճար» հասկացության սահմանում։ Գանձվող գումարները կօգտագործվեն ճանապարհների շինարարության և նորոգման համար։ Հեղինակներն առաջարկում են բեռնատարների վարորդներից վճար գանձել 12 և ավելի տոննա առավելագույն թույլատրելի զանգված ունեցող ավտոտրանսպորտային միջոցների համար, բայց միայն պետության և մասնավոր հատվածի համագործակցության շրջանակում նախագծված և կառուցված մայրուղիներով երթևեկելու դեպքում:

Ընդ որում` վճարելու են բոլորը՝ Հայաստանում գրանցված և չգրանցված ավտոմեքենաները։ Յուրաքանչյուր կիլոմետրի համար առաջարկվում է սահմանել 50 դրամ ուղեվարձ։ Նախագծի ընդունման դեպքում փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2021 թվականի հուլիսի 1-ից:

Եղիշե Հովհաննիսյանը նախագիծը դրական է գնահատում լոգիստիկայի տեսանկյունից: Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նա նշեց, որ նախագիծը մի փոքր ծախսատար կլինի մասնավոր և փոքր ձեռնարկությունների համար։ Նա կարծում է, որ դա կազդի արտադրանքի ինքնարժեքի վրա։

«Ընդհանուր առմամբ, դա կարագացնի ապրանքների տեղաշարժի և տեղափոխման գործընթացը, ինչն այնքան էլ վատ չէ երկրի համար։ Սակայն Հայաստանը պետք է փակուղային երկրի կարգավիճակից անցնի տարանցիկ երկրի կարգավիճակի, որպեսզի նախագծից օգուտ լինի»,-ասաց Հովհաննիսյանը։

Նրա խոսքով` Հայաստանը տարանցիկ երկիր դառնալու ներուժ ունի։ Մասնավորապես, Կենտրոնական Եվրոպայից եկող բեռները, շրջանցելով Թուրքիան, լաստանավով կարող են հասնել Փոթի նավահանգիստ, այնտեղից Հայաստանի տարածքով՝ Իրան, Աֆղանստան, Պակիստան։

Один из частных автобусных парков Еревана - Sputnik Արմենիա
Մահաբեր «Գազելները» կփոխարինվե՞ն. քաղաքապետարանում պատասխանել են Խաժակյանի մեղադրանքներին

«Հաշվի առնելով Թուրքիայի անզուսպ քաղաքականությունը` միանգամայն հնարավոր է, որ շատերը չեն ցանկանա օգտագործել այդ երկրի ավտոճանապարհները, այդ դեպքում սևծովյան անցումները թուրքական տրանզիտի լավ փոխարինող կդառնան՝ նաև մեր ճանապարհներն օգտագործելով»,-ասաց Հովհաննիսյանը։

Սակայն այդ դեպքում մեծ է «Հյուսիս-հարավ» միջազգային նշանակության ավտոճանապարհի շինարարության ավարտի դերը։ Հակառակ դեպքում արդյունք չի լինի։

«Սաթի» լոգիստիկ ընկերության տնօրեն Մակար Առաքելյանն էլ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշեց, որ բեռնատարների երթևեկության համար նման ճանապարհային վճարներ գանձվում են աշխարհի շատ երկրներում, այդ թվում` նաև հարևան Ռուսաստանում:

«Աշխարհում շատ թանկ ճանապարհներ կան, Ռումինիայում, Իտալիայում, Ավստրիայում կան ճանապարհի առանձին հատվածներ, որոնց ուղեվարձը հասնում է 150 եվրոյի»,-ասաց Առաքելյանը։

Օրինակ` Ռուսաստանում նման նախաձեռնություն հայտնվեց հինգ տարի առաջ, և բեռնատարների վարորդները, այդ թվում՝ հայ վարորդները, մեկ կիլոմետրի համար վճարում են 3.73 ռուբլի (մոտ 40 ցենտ՝ ներկայիս փոխարժեքով)։ Նա նշեց, որ այդ ընթացքում՝ մինչև 2020 թվականի փետրվարը պետբյուջեն միայն ճանապարհային վճարից 97,5 մլրդ ռուբլի (1,2 մլրդ դոլար) է ստացել:

Ситуация на Давташенском мосту (16 апреля 2018). Ереван - Sputnik Արմենիա
Աղջկան գրկել և մեքենա վարել․ ինչ է հուշում ֆիննական փորձը, կամ ինչպես խուսափել վթարներից

«Իհարկե, այնտեղ տարածությունները մեծ են, և հոսքն էլ շատ է։ Մեր դեպքում այդքան մեծ գումարներ չեն լինի, բայց գոնե ինչ-որ մուտքեր կլինեն բյուջե»,-ասաց Առաքելյանը։

Եթե բեռնատարը, օրինակ, Երևանից Ռուսաստան է մեկնում Վրաստանի տարածքով, ապա դատելով նախագծում հայտարարված գնից՝ վարորդի ծախսերին կավելանա 10-15 հազար դրամ։ Առաքելյանը նշեց, որ 2 և ավելի տոննա առավելագույն թույլատրելի զանգված ունեցող ավտոտրանսպորտային միջոցներն իրականում մեծ վնաս են պատճառում ավտոմայրուղիներին: Հետևաբար նման նախագծի առաջարկ վաղ թե ուշ լինելու էր։

Սակայն վարորդներն էլ պետք է հասկանան, թե ինչի համար են վճարում, ուստի ճանապարհը պետք է որակյալ լինի։ Ինչ վերաբերում է այլընտրանքային վճարովի ճանապարհներին, ապա Հայաստանում դժվար թե այդպիսիք կառուցվեն. շատ թանկ կնստի` հաշվի առնելով մեր երկրի լանդշաֆտը։

Լրահոս
0