03:34 19 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.26
  • GBP629.67
  • EUR574.98
  • RUB6.46
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
105 0 0

Պաշտպանության փոխնախարարը նշեց, որ կնոջ ներկայությունը զսպվածություն է առաջացնում զինծառայողների մոտ։

ԵՐԵՎԱՆ, 1 սպետեմբերի - Sputnik. Աշխարհազորում ներգրավված կլինեն նաև կանայք` որևէ խտրականություն չի լինելու։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին, թե արդյո՞ք կանայք կներգրավվեն աշխարհազորում` ոչ մարտական խնդիրների լուծման համար։

«Նախատեսում ենք, որ կանայք էլ կներգրավվեն աշխարhազորում։ Ճիշտ է, առաջին փուլում մարտական գործողություններին չեն մասնակցի»,–ասաց Բալայանը։

Փոխնախարարը հիշեցրեց` պահեստազորում նույնպես ներգրավված կանայք, որոնք անցել են զինվորական ծառայություն։ Նա նշեց նաև, որ արդեն մի քանի տարի է, որ ռազմաուսումնական հաստատություններում աղջիկներ են ընդունվում։

Բալայանն ընդգծեց` կան կայացած կին սպաներ, ավելին, կան դասակներ, որոնք շատ ավելի կարգապահ են, քանի որ դասակի հրամանատարն աղջիկ է։ Նրա խոսքով՝ կնոջ ներկայությունը զսպվածություն է առաջացնում զինծառայողների մոտ։

Աշխարհազորի ստեղծումը լայնամասշտաբ պատերազմի պատրաստվելու համա՞ր է. Տոնոյանի պատասխանը

Իսկ ինչ վերաբերում է աշխարհազորի ստեղծման մոդելին, ապա Բալայանը վստահեցրեց` ստեղծվելու է հայկական մոդել, չնայած այն հանգամանքին, որ մինչ այդ ուսումնասիրել են բոլոր երկրների փորձը։ Բալայանը նշեց` այժմ առաջնահերթություններից մեկը կամավորներին կանոնակարգելն է, քանի որ կանոնակարգված անձնակազմի հետ ինչ–որ գործողություն կատարելը շատ ավելի արդյունավետ է։

Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել օրենքի նախագծեր, որոնց համաձայն սահմանվում են Երևան քաղաքում աշխարհազորի ստեղծման և ղեկավարման, աշխարհազորայինների հավաքագրման հետ կապված հարաբերությունները:

Հավանական հակառակորդի ռազմական գործողությունների ուսումնասիրումը ցույց է տալիս, որ ռազմական գործողությունների ծանրության կենտրոնը կարող է տեղափոխվել երկրի տարածքի խորքը՝ դիվերսիոն կամ ահաբեկչական կամ հետախուզական կամ հատուկ օպերացիաների ուժերի և այլ գործողությունների, ինչպես նաև հակառակորդի զինված ուժերի ներթափանցած խմբերի լայնորեն կիրառմամբ: Դրանց դիմակայելու, չեզոքացնելու և ոչնչացնելու նպատակով անհրաժեշտ է ստեղծել միասնական ղեկավարության ներքո գործող ուժերի և միջոցների համախումբ՝ աշխարհազոր, որը պատերազմի ժամանակ ի զորու կլինի հակառակորդի հավանական գործողություններից հուսալիորեն պաշտպանել երկրի տարածքը, բնակչությունը, կարևորագույն օբյեկտներն ու ենթակառուցվածքները:

Ըստ թեմայի

Ի՞նչն է մտահոգիչ թուրք-ադրբեջանական զորավարժություններում. ՀՀ ՊՆ մեկնաբանությունը
Արցախի ՊՆ–ն հայտարարություն է տարածել. դիպուկահարներ են պետք և ոչ միայն
ՊՆ–ում Կարմիր խաչի պատվիրակությանն են ընդունել և քննարկել Ադրբեջանում հայտնված սպայի հարցը
Երևանում աշխարհազոր կստեղծվի. ՊՆ–ն հանրային քննարկման է ներկայացրել օրենքի նախագծերը
թեգերը:
աշխարհազոր, Գաբրիել Բալայան, ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ), Հայաստան

Գլխավոր թեմաներ