22:45 25 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.27
  • GBP617.36
  • EUR565.05
  • RUB6.28
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
32 0 0

ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանն այսօր հայտնել է, որ ամառային զորակոչն ու ռազմաուսումնական հաստատությունների ընդունելությունն աննախադեպ արդյունքներ են գրանցել։

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի - Sputnik. Այս տարի ՀՀ պաշտպանության ոլորտի ուսումնական հաստատություններն աննախադեպ քանակի դիմորդներ են ունեցել։ Տեղեկությունն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը։

«Այսինքն` ռազմական կրթությունն ու սպայի մասնագիտությունը վերականգնում է իր գրավչությունը։ Դա մեր կառավարության ծրագրի առաջնահերթություններից է»,– ասաց նա։

Աննախադեպ շատ է եղել նաև Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի դիմորդների թիվը, ինչի արդյունքում մեծ թվով որակյալ գիտելիքներով պատանիներ են ընդունվել այդ ավագ դպրոց–վարժարան։

Մեծ է եղել նաև իգական սեռի դիմորդների թիվը։ Փոխնախարարի խոսքով` կանացի մեկ դասակ է հավաքվել։

Զինված մարդիկ փողոցներում չեն շրջի. ՊՆ–ն` աշխարհազորի մասին

Ինչ վերաբերում է ամառային զորակոչին, Գաբրիել Բալայանը, բնականաբար, թվային ցուցանիշներ չհրապարակեց, բայց նշեց, որ դրա արդյունքները ևս գոհացուցիչ են եղել։

«Վերջին 5-6 տարիների ընթացքում զորակոչվածների ռեսուրս և թվաքանակ հարաբերակցությունն այսքան բարձր չի եղել»,– ասաց նա։

Հիշեցնենք` ամառային զորակոչը 2020 թվականին հայտարարվել է մայիսի 1-ից մինչև հուլիսի 31-ը։

Զորակոչվել են արական սեռի այն քաղաքացիները, որոնց 18 տարին լրանում է մինչև 2020 թվականի հունիսի 30-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիները, որոնց նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2020 թվականի հունիսի 30-ը ներառյալ:

Գաբրիել Բալայանը խոսեց Ադրբեջանում հայտնված սպայի մասին. որն է հայկական կողմի հույսը

Ըստ թեմայի

Ի՞նչն է մտահոգիչ թուրք-ադրբեջանական զորավարժություններում. ՀՀ ՊՆ մեկնաբանությունը
Հայաստանը և Ռուսաստանը Սու-25-ի արդիականացման պայմանագիր են ստորագրել․ ՊՆ
Կիրականացվի ծառայողական քննություն․ ՀՀ ՊՆ խոսնակը՝ սպա Ալավերդյանի մոլորվելու մասին
թեգերը:
Գաբրիել Բալայան, զորակոչիկ, զորակոչ, Հայաստան, ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ), Սպա

Գլխավոր թեմաներ