11:51 20 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.26
  • GBP629.67
  • EUR574.98
  • RUB6.46
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
147 0 0

Գնման մրցույթն արդեն ավարտվել է։ Գնահատող հանձնաժողովն առաջիկայում կհայտարարի մրցույթում հաղթող ճանաչված մատակարար ընկերությանը, ինչին կհետևի արդեն ավտոբուսների մատակարարման գործընթացը:

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Երևանի քաղաքապետարանը գնման գործընթացով պատվիրել է փոքր տարողությամբ 100 ավտոբուս։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

Նա նշում է` մրցույթի պայմաններով նախատեսվում է, որ ավտոբուսները պետք է ունենան ուղևորասրահում ջեռուցման և օդափոխման հնարավորություն (կոնդիցիոներ), սրահի այնպիսի բարձրություն, որ ուղևորները կարողանան ամբողջ հասակով ազատ կանգնել, վարորդի խցիկում քարտային տոմսավորման և GPS սարքերի միացման հնարավորություն, ուղևորների տեղեկացման էլեկտրոնային ցուցատախտակ, կանգառների ավտոմատ հայտարարման սարքեր, ցածր հատակ, հաշմանդամության սայլակի տեղավորման և տեղափոխման հնարավորություն, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց նստատեղերի և հաշմանդամության սայլակի հարևանությամբ կանգառի ազդանշանման կոճակ։

Ավտոբուսների մրցույթը վերջապես հայտարարվեց. Հայկ Մարության

Հակոբ Կարապետյանը հայտնում է, որ հայտարարված մրցույթն արդեն ավարտվել է, և մոտ օրերս գնահատող հանձնաժողովը կհայտարարի մրցույթում հաղթող ճանաչված մատակարար ընկերությանը, որին կհետեւի արդեն ավտոբուսների մատակարարման գործընթացը:

«Այո, սա աննախադեպ գնում է, որովհետեւ շատ վաղուց համայնքն իր միջոցներով հանրային տրանսպորտի միջոցներ չի գնել»,– հայտնում է քաղաքապետի խոսնակը։

Նա նաև նշում է, որ փոքր ավտոբուսների ձեռքբերումը չի նշանակում, թե քաղաքը հրաժարվում է մեծ ավտոբուսներից: Առաջիկայում կհայտարարվի նաև 12 մետրանոց ավտոբուսների գնման նոր մրցույթ։

Ի՞նչ եղան խոստացած 100 ավտոբուսները. պատասխանում է քաղաքապետը

Ըստ թեմայի

Երևանը կդառնա գլխավոր տրանսպորտային հանգույց ու առաջ կանցնի Բաքվից. ի՞նչ է պետք անել
Բարելավում հանրային տրանսպորտի ոլորտում․ Մարությանը լավ լուր է հայտնել
TRAСECA–ն պետք է ջանք թափի. Հայաստանին պե՞տք է տրանսպորտային միջանցքի մասին համաձայնագիրը
թեգերը:
Հակոբ Կարապետյան, Երևան, ավտոբուս

Գլխավոր թեմաներ