05:40 27 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.27
  • GBP617.36
  • EUR565.05
  • RUB6.28
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
28 0 0

Արարատ Միրզոյանը ԱՀ ԱԺ նախագահին հավաստիացրել է, որ համատեղ ջանքերի և անխոնջ աշխատանքի շնորհիվ կյանքի կկոչվեն մեր համազգային նպատակները` ի շահ երկու հայկական պետությունների և հայ ժողովրդի միասնականության:

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և անձամբ իր անունից շնորհավորել է Արցախի իր գործընկերոջն ու ողջ արցախահայությանն Արցախի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ:

«Անթաքույց հպարտությամբ եմ հետևում Արցախում տեղի ունեցող բարեփոխումների և զարգացման բուռն ընթացքին, ինչն անկասկած չի վրիպում նաև միջազգային հանրության ուշադրությունից»,–ասված է շնորհավորական ուղերձում:

Արարատ Միրզոյանը ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանին հավաստիացրել է, որ համատեղ ջանքերի և անխոնջ աշխատանքի շնորհիվ կյանքի կկոչվեն մեր համազգային նպատակներն ու ծրագրերը` արձանագրելով մեծ ձեռքբերումներ ու նվաճումներ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության ոլորտներում` ի շահ մեր երկու հայկական պետությունների և հայ ժողովրդի միասնականության:

«Մենք մեր խոնարհումն ենք բերում Արցախի 29-ամյա անկախության կերտման ճանապարհին ընկած մեր քաջորդիների հիշատակին, ովքեր Արցախի անկախությունը հաստատակամորեն և հավերժորեն են փորագրել պատմության մեջ»,–ասել է Միրզոյանը:

Նիկոլ Փաշինյանն ու Արայիկ Հարությունյանը հանդիպել են Արցախում. տեսանյութ

Նա Արցախի ԱԺ նախագահին մաղթել է նորանոր հաջողություններ, իսկ գեղատեսիլ Արցախին` խաղաղություն և բարգավաճում:

Ըստ թեմայի

Ամեն ջանք կգործադրենք Ղարաբաղյան հակամարտության քաղաքական լուծման համար․ Ֆրանսիայի ԱԳՆ
Համընկնում են արդյոք Ռուսաստանի և Թուրքիայի տեսակետները Ղարաբաղի հարցում. ՌԴ ԱԳՆ պատասխանը
«Ամենատխուրը Ղարաբաղի հարցին չտիրապետելն էր». Զուրաբյանը` Փաշինյանի հարցազրույցի մասին
թեգերը:
շնորհավորանք, Արթուր Թովմասյան, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, Անկախության օր, ԱԺ, Արարատ Միրզոյան

Գլխավոր թեմաներ