00:06 26 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.27
  • GBP617.36
  • EUR565.05
  • RUB6.28
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
107 0 0

Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը հրապարակել է սեպտեմբերյան եղանակի կանխատեսումը։ Աշնան շունչն առայժմ կզգան միայն լեռնային շրջանների բակիչները։

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանի ցածրադիր շրջաններում սեպտեմբերին դեռևս շարունակվելու է եղանակի ամառային ռեժիմը։ Աշունը կսկսվի առայժմ միայն լեռնային շրջաններում։ Սեպտեմբերյան եղանակի նման կանխատեսում են արել ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի մասնագետները։

Ամռան ավարտը Հայաստանում ընդունված է համարել այն ժամանակը, երբ օդի միջին օրական ջերմաստիճանը նվազում է +15 աստիճանից։
Մինչդեռ ՀՀ Արարատի, Արմավիրի, Արագածոտնի ու Կոտայքի մարզերի նախալեռնային շրջաններում դեռ կպահպանվի օրական միջին +22...+23 աստիճանը, իսկ առանձին օրերին ցերեկը կգրանցվի մինչև +35...+37 աստիճան տաքություն։

Տավուշում, Վայոց Ձորում ու Սյունիքում ևս ամռանը դեռ հրաժեշտ չեն տա։ Տավուշում միջին օրական ջերմաստիճանը կանխատեսվում է +18...+20, առաձին օրերի` մինչև +30...+34 աստիճան տաքություն։ Վայոց Ձորի ու Սյունիքի մարզերում միջին ամսական ջերմաստիճանը կլինի +22...+23, ցերեկը ամենաբարձր ջերմաստիճանը կհասնի +35...+37–ի։

Լոռու մարզում ևս ամառը դեռ կշարունակվի։ Օրական միջին ջերմաստիճանը սպասվում է +15...+17, ցերեկվա առավելագույն ջերմաստիճանը` +26...+29 աստիճան։

«2 օրով հոկտեմբերը գալիս է». Սուրենյանի գրառմանը օգտատերերը բուռն ու կատակով են արձագանքել

Շիրակի, Գեղարքունիքի, Արագածոտնի և Կոտայքի մարզի լեռնային շրջաններում աշունն արդեն զգալի կլինի։ Այստեղ օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է +12...+16, առանձին օրերի օդի ամենաբարձր ջերմաստիճանը` +27...+30 աստիճան։
Ամսվա երկրորդ կեսին օդի ջերմաստիճանը գիշերը կնվազի մինչև +2...+4 աստիճան։

Մայրաքաղաքում ևս օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +22...+23, առանձին օրերիմ հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում մինչև +35...+360C։

Սեպտեմբերի երկրորդ կեսն ավելի ցուրտ կլինի։ Ըստ կանխատեսումների` գիշերը ջերմաստիճանը կնվազի մինչև +10...+12 աստիճանի։

Յոթ սարի հետևում. վլոգերն առաջարկում է Հայաստանում գտնել հեքիաթն ու բացահայտել աշխարհը

Ըստ թեմայի

Գլոբալ տաքացումը հեքիաթ չէ. Հայաստանում կարող է բնապահպանական աղետ լինել
Զարգացող երկրների կլիմայական ֆինանսավորման հարցերի լուծման համար մեխանիզմ է մշակվել ՀՀ-ում
Ինչպե՞ս պաշտպանել Հայաստանը կլիմայի փոփոխություններից. մանրամասնում են մասնագետները
թեգերը:
Շրջակա միջավայրի նախարարություն, աշուն, Հայաստան, ամառ, եղանակ

Գլխավոր թեմաներ