11:14 22 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.26
  • GBP629.67
  • EUR574.98
  • RUB6.46
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Պայթյուն և հրդեհ «Պռոշյանի կոնյակի գործարան»–ի Արմավիրի մասնաճյուղում (10)
193 0 0

Հրդեհը մարելու համար Արմավիրի կոնյակի գործարան միանգամից երեք համայնքից հրշեջ-փրկարարական հաշվարկներ են եկել։

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի - Sputnik․ Արմավիր գյուղի «Պռոշյան կոնյակի գործարանի» մասնաճյուղում տեղի ունեցած հրդեհի պատճառը գինու 30 տոննանոց ռեզերվուարի պայթյունն է։  Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Արմավիրի մարզային փրկարարական վարչություն պետ, փրկարար ծառայության գնդապետ Հովհաննես Մարգարյանը։

«Հետո պայթել է ռեզեուրվարին կից ևս մեկը՝ 28 տոննանոց։ Հրդեհը մարելու համար Արմավիրի կոնյակի գործարան միանգամից երեք համայնքից հրշեջ-փրկարարական հաշվարկներ են եկել՝ Վաղարշապատից, Բաղրամյանից, Արմավիրից։ Հրդեհը մեկ ժամից շուտ մարվել է, աշխատողները՝ ընդհանուր տասնմեկ մարդ տարհանվել», - ասաց նա։

Մարգարյանը հավելեց, որ հրդեհի մարման ընթացքում երկու դի է դուրս բերվել, իսկ չորս տուժածներին այրվածքներով տեղափոխել են Արմավիրի բժշկական կենտրոն, որից հետո Երևանի այրվածքաբանական կենտրոն: Նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության։

Պռոշյանի կոնյակի գործարանում պայթյունից տուժածների վիճակը ծայրահեղ ծանր է. մանրամասներ

Լրագրողների դիտարկմանը, թե գործարանի տնօրենը նշել է, որ պայթյունի պատճառը զոդման աշխատանքներն են եղել, ԱԻՆ աշխատակիցը հակադարձեց, որ չի կարող նման բան ասել, և նախաքննությունը կպարզի պայթյունի մանրամասները։

«Առավոտյան տեսնվել ենք, ո՞վ կպատկերացներ․․․»․ Արմավիրի գործարանի աշխատակիցները շոկի մեջ են

Հրդեհը Արմավիր գյուղի «Պռոշյան կոնյակի գործարանի» մասնաճյուղում տեղի է ունեցել սեպտեմբերի 1-ին, մոտ ժամը 12-ին։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ-ի չորս հրշեջ-փրկարարական հաշվարկ, հրդեհը մեկուսացվել և մարվել է մեկ ժամվա ընթացքում։ Պայթել է 30 տոննանոց ապակյա տարա և առաջացրել հրդեհ։ Պայթյունից մահացել են գործարանի մասնաճյուղի տնօրենը և զոդման աշխատանքներ իրականացնող Ա/Ձ–ի տնօրեն Արեն Առաքելյանը։

թեմա:
Պայթյուն և հրդեհ «Պռոշյանի կոնյակի գործարան»–ի Արմավիրի մասնաճյուղում (10)

Ըստ թեմայի

Պայթյուն և հրդեհ Արմավիրի կոնյակի գործարանում. կան զոհեր
Արմավիրում թունավորվել են անհայտ ծագման խմիչքից. 2 մարդ մահացել են, 3-ը՝ հոսպիտալացվել
Երևանում պայթյունից հետո հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացավ
Արմավիրում խմիչքից մահացածների թիվը հասել է 11-ի, ևս 4–ի վիճակը ծայրահեղ ծանր է
թեգերը:
Մահ, փրկարար, գործարան, Արմավիր, պայթյուն, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ)

Գլխավոր թեմաներ