10:43 22 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.26
  • GBP629.67
  • EUR574.98
  • RUB6.46
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
93 0 0

10-15 մարդուց բաղկացած խումբը փորձել է սադրել պահնորդական նոր կազմակերպությանը՝ մեքենաների անվադողերի տակ տեղադրելով ինքնաշեն մեխեր։

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Սեպտեմբերի 1-ից Ամուլսարի տարածքում տեղի է ունեցել պահնորդական ծառայության փոփոխություն՝ նախորդ պահնորդական ծառայության հետ պայմանագրի ժամկետի լրանալու կապակցությամբ։ Տեղեկությունը հայտնում է «Լիդիան Արմենիա» ընկերությունը։

Տարածված հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ օգոստոսի 31-ին Ամուլսարի շրջակայքում բողոքի ակցիա իրականացնող ակտիվիստները փորձել են խոչընդոտել նոր պահնորդական ծառայության աշխատակիցների մուտքը պահպանվող տարածք։

«10-15 մարդուց բաղկացած խումբը փորձել է սադրել պահնորդական կազմակերպությանը` դիտավորյալ վնաս պատճառելով ընկերության գույքին՝ մեքենաների անվադողերի տակ տեղադրելով ինքնաշեն մեխեր»,– ասված է հաղորդագրության մեջ։

«Լիդիան Արմենիան» նաև հայտնում է, որ ակտիվիստները «արյունահեղության» սպառնալիքներ են տեղացել համայնքի այն բնակիչների հասցեին, որոնք ցանկանում են աշխատել ծրագրում։ Նման վարքագիծն, ընկերության գնահատմամբ, հետևանք է պատկան մարմինների ավելի քան երկու տարվա հանդուրժողականության։

«Երեկ ևս ոստիկանությունը, մեր գնահատմամբ, պատշաճ չի իրականացրել իր գործառույթները՝ չվերացնելով ապօրինությունը»,– հայտնում են ընկերությունից` ոստիկանությանը կոչ անելով միջոցներ ձեռնարկել ֆիզիկական բռնության կոչեր հնչեցնող և խուլիգանություն դրսևորող անձանց օրենքով նախատեսված պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։

Պահնորդական նոր ծառայության աշխատակիցները, ինչպես հայտնում են ընկերությունից, Ամուլսարի տարածք են մտել՝ խուսափելով բախումներից։

Միաժամանակ «Լիդիան Արմենիան» տեղեկացնում է, որ չի բանակցելու որևէ ապօրինության շուրջ, չի առաջարկելու օրենքից դուրս որևէ «լուծում» և չի տրվելու համայնքները վախի մթնոլորտի մեջ պահող անպատիժ խմբավորման շարունակական սադրանքներին։

Միակ բանը, որի շուրջ ընկերությունը պատրաստ է երկխոսել Ամուլսարի շուրջ, հարևան համայնքներում օրենքի վերականգնումն է, համայնքների անվտանգությանն ու բարեկեցությանն ուղղված համագործակցությունը։

Ամուլսարում ուրան չկա. «Լիդիանը» ներկայացրել է կոմիտեի հետազոտության արդյունքները

Հիշեցնենք` Ջերմուկի բնակիչները դեռևս նախորդ տարվանից պարբերաբար փակում էին Ամուլսար տանող ճանապարհները` պնդելով, որ հանքի շահագործումը մեծ վնաս կհասցնի շրջակա միջավայրին: 2018 թվականի հունիսից մի խումբ մարդիկ` «Ամուլսարի պահապանները», գիշեր-ցերեկ հերթապահում էին վագոն–տնակներում՝ փակ պահելով դեպի հանք տանող ճանապարհները։

Օգոստոսի 3-ին «Լիդիան Արմենիա» ընկերությունը հանեց դեպի Ամուլսարի հանքավայր տանող ուղու վրա տեղադրված Ամուլսարի պահապանների վագոն–տնակները ու դրանց փոխարեն տեղադրեց պահնորդների համար նախատեսված վագոն-տնակները։ Ամուլսարի շահագործման դեմ բողոքողները հայտարարություն տարածեցին` պահանջելով իրենց տնակները վերադարձնել նախկին տեղը՝ միաժամանակ քաղաքացիներին կոչ անելով ընտանիքներով, երեխաների հետ գնալ Ջերմուկ ու միանալ բողոքի ակցիաներին:

«Լիդիան Արմենիա» ընկերությունն իր հերթին հայտարարեց, որ սեփական տարածքից հեռացրել է ապօրինի գույքը։

Օգոստոսի 7-ին Ամուլսարի տարածքից հեռացվեցին նաև «Լիդիան Արմենիայի» տեղադրած վագոն–տնակները։

Հիշեցնենք նաև, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2018 թ–ի սեպտեմբերի 9–ին Facebook–յան ուղիղ եթերում անդրադարձել էր Ամուլսարի հանքի շահագործման թեմային` ասելով, որ Ջերմուկի բնակիչները պետք է ապաշրջափակեն Ամուլսարի հանք տանող ճանապարհները:

2019թ–ի ապրիլին ՀՀ վարչական դատարանը պարտավորեցրել է ոստիկանությանը վերացնել ներխուժումը և հեռացնել անձանց ու նրանց գույքը ընկերությանը պատկանող տարածքից։

Ավելի վաղ լիբանանյան «Էլարդ» ընկերությունն Ամուլսարի հանքի շահագործման ընթացքում իրականացրել էր շրջակա միջավայրի ռիսկերի գնահատում: Ընկերության ներկայացուցիչները ուսումնասիրել էին դեռևս 2016 թ.-ին «Լիդիան Արմենիա» ընկերության պատրաստած` շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը և հայտարարել հնարավոր ռիսկերի մասին: Միևնույն ժամանակ Հայաստանի քննչական կոմիտեի ներկայացուցիչները նշել են, որ ռիսկերը կառավարելի են: Ամուլսարի ոսկու հանքը Հայաստանի երկրորդ խոշոր հանքավայրն է: Այն ղեկավարում է «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն, որը միջազգային «Lydian international» ընկերության դուստր ձեռնարկությունն է:

ՎԶԵԲ-ը և այլ բաժնետերեր դադարել են մաս կազմել Ամուլսարի ծրագրին

Ըստ թեմայի

Չնայած Ամուլսարի ցույցերին, «Լիդիանը» Սյունիքում վերաբացում է իր քիմիական լաբորատորիան
Փրկիր Ամուլսարը. Ազգային ժողովի բակում արտասովոր ակցիա անցկացվեց
Իշխանությունը լռում է, ակտիվիստը` գոռում. ինչու է Ամուլսարի թեման նորից թարմացել
թեգերը:
հանք, Ամուլսար, Հայաստան

Գլխավոր թեմաներ