10:32 18 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD484.40
  • GBP628.46
  • EUR571.59
  • RUB6.46
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
60 0 0

Հանդիպումը կայացել է պաշտպանության նախարարության շենքում։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Հունաստանի դեսպանության նորանշանակ ռազմական կցորդը։

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի - Sputnik․ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էվանգելոս Տուրնակիսին: Տեղեկությունը հայտնում է պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը։

Հանդիպումը կայացել է պաշտպանության նախարարության շենքում։ Հանդիպմանը ներկա էր նաև Հունաստանի դեսպանության նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Գերասիմոս Ավլոնտիսը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-հունական երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, կարևորվել համավարակով պայմանավորված սահմանափակումների վերացումից հետո համագործակցության միջոցառումների վերսկսումը, փոխայցելությունների և քննարկումների իրականացումը։

Տոնոյանը և ՀՀ-ում Հունաստանի դեսպանը քննարկել են նաև Ադրբեջանի կողմից տարածաշրջանում հրահրված լարվածությունը։

Чрезвычайный и Полномочный посол Греции Эвангелос Турнакис и новоназначенный военный атташе посольства, полковник Герасимос Авлонтис на встрече с министром обороны Армении (1 сентября 2020). Еревaн
Դավիթ Տոնոյանն ու ՀՀ-ում Հունաստանի դեսպան Էվանգելոս Տուրնակիսը քննարկել են Ադրբեջանի ապակառուցողական քայլերը

«Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերին։ Դավիթ Տոնոյանը ներկայացրել է տարածաշրջանում որոշ դերակատարների ծավալած ապակառուցողական գործողությունների հետևանքով լարվածության աճի հնարավոր զարգացումները»,- նշված է հաղորդագրության մեջ։

Կարևորը` նա առողջ ու անվտանգ լինի. Դավիթ Տոնոյանը խոսել է Ադրբեջանում հայտնված սպայի մասին

Դեսպան Տուրնակիսն իր հերթին անդրադարձել է Միջերկրական ծովի արևելյան հատվածում տիրող իրավիճակին։

Հայաստանի Հանրապետության և Հունաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. հունվարի 20-ին:

Новоназначенный военный атташе посольства, полковник Герасимос Авлонтис на встрече с министром обороны Армении (1 сентября 2020). Еревaн
Դավիթ Տոնոյանն ու ՀՀ-ում Հունաստանի դեսպան Էվանգելոս Տուրնակիսը քննարկել են Ադրբեջանի ապակառուցողական քայլերը

Ըստ թեմայի

Դավիթ Տոնոյանը պարգևատրել է ռուս զինծառայողներին
Դավիթ Տոնոյանն ու ՉԺՀ դեսպանը քննարկել են միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր
Դավիթ Տոնոյանն ընդունել է հայ ռազմական օդաչուներին վերապատրաստած ռուս մասնագետներին
Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին
թեգերը:
Ադրբեջան, Դեսպան, Հունաստան, Դավիթ Տոնոյան

Գլխավոր թեմաներ