19:11 20 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.26
  • GBP629.67
  • EUR574.98
  • RUB6.46
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1480)
231 0 0

Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը հրապարակել է Հայաստանում կորոնավիրուսային վարակի վերաբերյալ վերջին մեկ օրվա տվյալները:

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 197–ով և դարձել 44 075։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:

Կենտրոնի տվյալներով` այս պահին փաստացի բուժում է ստանում 4 291(-82)մարդ, կատարվել է 209 389 (+2460) թեստավորում, առողջացել են վարակվածներից 38 631(+275)–ը։ Գրանցվել է մահվան 884 (+3) դեպք։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը 269(+1) է։

Սեպտեմբերի 1-ի տվյալներով՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը 43 878 էր։

Հիշեցնենք` մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն է, որն արդեն մի քանի անգամ երկարաձգվել է։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։

Նախարարությունն արդեն 9 մլրդ դրամից ավելի գումար է ծախսել «կորոնավիրուսի վրա». մանրամասներ

Մայիսի 18–ից Հայաստանում աշխատում է նաև հասարակական տրանսպորտը, բայց ուղևորներն ու վարորդները պետք է անպայման պաշտպանիչ դիմակով ու ձեռնոցով լինեն։

Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը նույնպես պարտադիր է։ Դիմակ կարող են չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները (վերջինները պետք է իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ)։

Արցախում կորոնավիրուսով վարակվելու նոր դեպքեր են արձանագրվել. մանրամասներ

Օգոստոսի 12-ին ՀՀ կառավարությունը որոշեց արտակարգ դրության ռեժիմը երկարացնել մինչև սեպտեմբերի 11-ը: Օգոստոսի 13-ից կարելի է դիմակ չդնել նաև անձնական մեքենաներում և բնության գրկում։

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1480)

Ըստ թեմայի

Կորոնավիրուսի հետևանքով Հայաստանում միջին տարիքի 2 տղամարդ են մահացել
Երեք բժշկական կենտրոններում կփակվեն կորոնավիրուսային բաժանմունքները. ԱՆ
Կորոնավիրուսի թվերն աշխարհում. «հակավարկանիշի» որ հորիզոնականում է Հայաստանը
Ինչ գնով ռուս մասնագետները փակեցին կորոնավիրուսի մուտքը դեպի հայկական բանակ
թեգերը:
Մահ, թեստ, համավարակ, վարակ, հիվանդանոց, հիվանդ, կորոնավիրուս, Հայաստան

Գլխավոր թեմաներ